Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 14:48
Ալինե Գրիգորյան

"Գեղարդ" հիմնադրամ. Ադրբեջանն օգտագործում է երկրների էներգետիկ խնդիրները Եվրոպայում սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղելու համար

"Գեղարդ" հիմնադրամ. Ադրբեջանն օգտագործում է երկրների էներգետիկ խնդիրները Եվրոպայում սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղելու համար

Արմինֆո.Բաքուն, օգտագործելով մի շարք երկրների էներգետիկ դժվարությունները, էներգետիկ "հաղթաթղթերի"միջոցով ակտիվորեն առաջ է մղում սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվները Եվրոպայում: Այդ մասին ասվում է "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի նոր վերլուծության մեջ, որը նվիրված է Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը։

 

Հետազոտության տվյալների համաձայն, Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։

 

«Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%:

Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։

 

Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։  

 

Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։

 

Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։ Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։

 

Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։

 

Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են։

 

Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։ Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։

Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։

 

Բաքուն փորձում է նաև նշված երկրներին ներգրավել Արցախում «վերականգնողական» աշխատանքներին։ 2022 թվականին Ալիևն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքների ծավալով թուրքական ընկերություններից հետո իտալականները երկրորդն են։ Հունգարիան ևս ներգրավված է այս քաղաքականության մեջ։

 

Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Ադրբեջանից գազ ստացող երկրների ղեկավարները 2024 թվականի նոյեմբերին այցելել են Բաքու՝ մասնակցելու COP29 ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականին այցելել է նաև Շուշի և մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովին։ 

 

Այսպիսով՝ օգտվելով եվրոպական որոշ երկրների էներգետիկ խոցելիությունից՝ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում», - ասվում է հաղորդագրությունում։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանը և Չեխիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։ՀՀ կառավարությունը 2027 թվականից սկսած կմիավորի քաղաքացիների երեք կատեգորիայի զբաղվածության ծրագրերը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջինԾիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի տարեվերջին
Ամստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանությունԱմստերդամ. Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն
Ըստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկանԸստ հայտարարության՝ Քոչարյանների հայր և որդու դեմ գործը վերաբերում է միայն ֆինանսական մեղադրանքներին, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Իսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումներըԻսահակ Հերցոգը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի վրա հարձակումները
ՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքներըՀՀ փոխվարչապետը Սյունիքում քննարկել է TRIPP-ի իրականացման մեկնարկի կազմակերպչական աշխատանքները
Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։Փաստաբան. Արմավիրի դատարանը մերժել է կարգալույծ դարձած վանական Արման Սարոյանի հայցը՝ նրան Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացնելու որոշման անօրինականության վերաբերյալ։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստըՀայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաստատել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք մուտք գործելու փաստը
Դատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն ԳևորգյանինԴատարանը երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին
Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. Հայաստանը դիմել է երրորդ երկրներին՝ գերիների ազատ արձակման հարցում օգնության համար. "կամ նրանք հրաժարվել են, կամ նրանց ասել են՝ հեռու մնան"․ Արարատ Միրզոյան
Հանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՀանգուցյալ գեներալի ժառանգներից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույք
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Միրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասինՄիրզոյանը հաղորդել է, որ տեղեկություն չունի ադրբեջանցի հովվի՝ Հայաստան անցնելու մասին
Փաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումըՓաստաբան․ Շինարարների փողոցի կրպակների սեփականատերերը պահանջում են հետեւել օրենքին և փոխհատուցում վճարել մինչև իրենց գույքի ապամոնտաժումը
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը ՀրազդանումՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում
Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունըԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Հայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունըՀայաստանն ու Կատարը քննարկել են համատեղ գործարար գագաթնաժողով կազմակերպելու հնարավորությունը
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծինԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումիցՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից
Դավիթ Ղազինյան․ Դավիթ Ղազինյան․ "Ուժեղ Հայաստանից" Ստեփանավանի քաղաքապետի թեկնածուի ձերբակալությունը պայմանավորված է Հայաստանի իշխանության թուլությամբ
Ընդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համարԸնդդիմադիր պատգամավորը ԵԱՏՄ զեկույցի մասին. ՀՆԱ-ի կանխատեսվող անկման նույնիսկ կեսը լուրջ խնդիր կլինի Հայաստանի համար
Զախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնումԶախարովա․ Հայկական ԱԷԿ-ի անվտանգ չլինելու մասին որոշ ԶԼՄ-ների պնդումները տարակուսանքից բացի այլ բան չեն առաջացնում
«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում«Ուժեղ Հայաստան»-ում Ստեփանավանում իրենց համակիրների ձերբակալությունները՝ ՏԻՄ առաջիկա ընտրությունների ֆոնին, համարել են բռնապետության դրսևորում
ՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀՀ խորհրդարանի նախագահը և Սերբիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մասնակցել է Ավստրալիայում կայացած զինված ուժերի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունների համաժողովին։
Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։Պեսկով. Կրեմլը դեռևս չի քննարկել ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցը Հայաստանի համար։
Կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնինԿոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին՝ Ստեփանավանում Կարապենյանի կողմնակիցների նկատմամբ հետապնդումների մասին հաղորդագրությունների ֆոնին
Մայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարանՄայր Հայաստանի առաջնորդի փաստաբանները նրա կալանքի դեմ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
Ռուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզՌուսաստանի դեսպանը այցելել է Հայաստանի Լոռու մարզ
ՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչըՄԱԿ-ի միջազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայի կողմերի համաժողովի 13-րդ նստաշրջանի փոխնախագահ ընտրվեց Հայաստանի ներկայացուցիչը
Հայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպքՀայաստանի Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնել է, որ 2025-2026 թվականներին բացահայտվել է պլանավորված սպանությունների ավելի քան երկու տասնյակ դեպք
Պատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներինՊատգամավոր․ Ստեփանավանում առավոտվանից ձերբակալում են Սամվել Կարապետյանի կողմնակիցներին
Փորձագետ. Հայաստանի վրա տնտեսական ճնշումը կարող է գործնականում անցավ լինել ԵԱՏՄ մյուս անդամների համար, բայց ոչ հենց Հայաստանի համարՓորձագետ. Հայաստանի վրա տնտեսական ճնշումը կարող է գործնականում անցավ լինել ԵԱՏՄ մյուս անդամների համար, բայց ոչ հենց Հայաստանի համար
Կառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ ՓաշինյանԿառավարող խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ․ Փաշինյան
Քաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերումՔաղաքագետը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի մասին․ Փաշինյանը կշարունակի իր կուրսը՝ քանի դեռ հետևանքներն անձամբ իրեն չեն վերաբերում
Հայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբանՀայաստանի երկրորդ նախագահի և նրա որդու կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը հետաձգվել է. փաստաբան
Նախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարությունՆախորդ կալանքներից ազատ արձակվելուց հետո Քոչարյանի պատշաճ դատավարական վարքագիծը կասկածի տակ է դնում նրա հերթական կալանավորման անհրաժեշտությունը․ հայտարարություն
Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանըՌուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդը մասնակցել է Երևանում COP17-ի ռուսական տաղավարի բացմանը
ՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթՏԻՄ ընտրությունները՝ որպես Հայաստանում ընտրական ճգնաժամի լակմուսի թուղթ
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթոլիկ եկեղեցու Տրիեստի թեմի հոգևորականներին
Հայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՀայաստանի ԿԳՄՍՆ-ը և Գենտի համալսարանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքարՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն անմահացնող խաչքար
Հոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպՀոկտեմբերի 20-25-ը Հայաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Արցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցըԱրցախի բնակիչները նամակ են հանձնել երեք եվրոպական երկրների դեսպանատներին՝ կոչ անելով COP17-ում բարձրացնել իրենց հարկադիր տեղահանման հարցը
Աշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջըԱշխատանքի նախարարությունն առաջարկում է կենսաթոշակների և նպաստների ստացողների համար կանխիկ վերադարձի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թվականի վերջը
Արհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակԱրհեստական բանականության ազդեցությունը կենսաբազմազանության վրա քննարկվել է Երևանում՝ COP17-ի ժամանակ
Փաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ էՓաշինյանը կոչ արեց ընտրությունների մասնակիցների նկատմամբ ճնշման դեպքերի մասին հաղորդել տեղական ինքնակառավարման մարմիններին, բայց արդյոք ամեն ինչ այդքան պարզ է
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է ՉեխիաՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով մեկնել է Չեխիա
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետՀարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակն արձագանքել է «ՀայաՔվե»-ի բողոքին՝ կապված Գռոնոյի՝ օկուպացված Արցախ կատարած այցի հետ
Հայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկըՀայաստանի ավելի քան չորս տասնյակ ՀԿ-ներ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկը
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը             Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը           
Հայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համարՀայաստանի ԱԳՄԱ նախարարությունում քննարկել են ՄԱԿ ՊՀԾ-ի 2026-2030թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի համար
Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավովՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետովՀայաստանի շրջակա միջավայրի նախարարն ընտրվել է COP17-ի նախագահ՝ երկու տարի ժամկետով
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքներըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ աշխատանքները
Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Տիգրան Աբրահամյան. Տիգրան Աբրահամյան. "Ուժեղ Հայաստան" խմբակցությունը շրջանառության մեջ է դրել երկրում դեղերի արժեքի նվազեցմանը նպատակաուղղված օրինագիծ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ