Արմինֆո. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, նախկինի պես հանրապետությունը համարում է իր դաշնակից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է կազմակերպության աղբյուրը։
Ավելի վաղ Հայաստանի ԱՀԾ-ն իր զեկույցում քիչ հավանական էր համարել, որ 2025 թվականին վերանան ՀԱՊԿ-ի աշխատանքներին Երևանի մասնակցության սառեցման հիմքերը, որին վերջինս գնացել էր 2024 թվականին:
"Այո, կազմակերպության քարտուղարությունը տեղյակ է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության այդ հայտարարության մասին։ Սակայն, մենք նախկինի պես Հայաստանին դաշնակից ենք համարում եւ շարունակում ենք համագործակցել Երեւանի հետ՝ աշխատանքային ռեժիմով", - նշել է գործակալության զրուցակիցը։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը չի գործել Հայաստանի նկատմամբ, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Ավելի ուշ նա ընդհանրապես չէր բացառել կազմակերպությունից դուրս գալը։ Երևանը դադաաաաարեցրել է անդամավճար մուծել կազմակերպությանը և չի մասնակցում ՀԱՊԿ որևէ միջոցառման։