Արմինֆո.Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցումն իրականացվում է նորմերի և ստանդարտների ներդաշնակեցման ճանապարհով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։
Դիվանագետը պատմել է, որ ինքն այսօր քննարկումներ է անցկացրել Վերիտաս բյուրոյի պատվիրակության հետ ։ "Մտքերի փոխանակում Վերիտաս բյուրոյի պատվիրակության հետ՝ Պարոն Սոֆիեն Մասմուդիի գլխավորությամբ: ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումն այժմ իրականացվում է նորմերի և ստանդարտների ներդաշնակեցման ճանապարհով", - գրել է Դեկոտինյին՝ Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Վերիտաս բյուրոն ֆրանսիական տեսչական և սերտիֆիկացման ընկերություն է, որը հավաստագրման ծառայությունների համաշխարհային շուկայում հասույթով երկրորդն է՝ SGS-ից հետո: Կենտրոնակայանը գտնվում է Նեյի-սյուր-Սենում (Փարիզի արվարձան)։ Ծառայություններ է մատուցում սերտիֆիկացման, արդյունաբերական աուդիտի, տեխնիկական ստուգման, տեխնիկական հսկողության, նավերի և բեռների ստուգման և նույնականացման, որակի, Էկոլոգիայի, անվտանգության և աշխատանքի պաշտպանության ոլորտում ստանդարտներին համապատասխանության ստուգման ոլորտներում:
Ընկերության հասույթը 2023 թվականին կազմել է 5,9 միլիարդ եվրո, դրա բաշխումն ըստ տարածաշրջանների. Եվրոպա՝ 35 %, Ամերիկա՝ 28 %, Ասիա - Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ 28 %, Աֆրիկա և Մերձավոր Արևելք ՝ 9% ։ Ընկերությունն ուներ 81,5 հազար աշխատակից, 1610 գրասենյակ և լաբորատորիա՝ աշխարհի 140 երկրներում։