Արմինֆո.Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ինչպես հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Վերջին անգամ նախարարները հանդիպել են 2023 թվականի մարտին Մոսկվայում ։