Արմինֆո. Անկարան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Թուրքիայում կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնմանն աջակցելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի երեկոյան ՀՀ ԱԳՆ-ից հաղորդել էին, որ Ինտերպոլի կարմիր ծանուցագրով ներկայացված հարցմանն ի պատասխան՝ 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել Թուրքիայի տարածքում կազմակերպված հանցագործությանն առնչություն ունեցած երկու անձանց։
Թուրքիայի ԱԳՆ-ում այդ առնչությամբ հայտարարել են, որ Անկարան գնահատում է այդ հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Թուրքիայի ՆԳՆ-ը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցին՝ հետախուզման մեջ գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխների արտահանձնման և Օրդու նահանգի ոստիկանության հետ համագործակցության համար:
"Հայաստանի հետ համագործակցության արդյունքում Հայաստանում ձերբակալվել և Թուրքիային են արտահանձնվել են 6 և 15 տարի հետախուզման մեջ գտնվող Իբրահիմ Քայմաքը և Էրջան Յըլմազը", - ասվում է Թուրքիայի ՆԳՆ թվիթերյան էջում (X)՝ ըստ ԶԼՄ-ների: