Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոփոխություններ է կատարել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի կազմում:
Մասնավորապես, կառավարության ղեկավարի որոշմամբ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Ս.Գրիգորյանի փոխարեն նշանակվել է նույն վարչության առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը:
Բացի այդ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին փոխարինել է մեկ այլ փոխնախարար՝ Արմեն Սիմոնյանը:
Նշենք, որ Տավուշում սահմանագծման և սահմանազատման աշխատանքների օրերին ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Ցականյանը 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հաստատել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը տեղի կունենա հունվարին: