Արմինֆո.Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այդ մասին ասվում է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունում:
«Արտոնյալ խմբերում չընդգրկված այն քաղաքացիները, որոնք տերմինալից օգտվելու դժվարություններ կունենան, այսօրվանից կարող են դիմել դրամարկղի աշխատակիցների օգնությանը:
Տոմսային քարտն ակտիվանում է լիցքավորելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից միասնական տոմսային համակարգի ներդրումից հետո Երևանում հասարակական տրանսպորտի սակագինը կբարձրանա: Transport.yerevan.am կայքում կարելի է ծանոթանալ և ընտրել առավել մատչելի փաթեթները ձեր և ձեր հարազատների համար, ստուգել արտոնությունների մատչելիությունը ' մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը և ծննդյան ամսաթիվը, ձեռք բերելով նոր տոմսային փաթեթ, այն կցելով ձեր տրանսպորտային կամ բանկային քարտին, որն ունի անհպում վճարումներ կատարելու հնարավորություն: Արտոնյալ փաթեթ ձեռք բերելու համարանհրաժեշտ է գրանցվել transport.yerevan.am կայքում եւ անցնել առցանց նույնականցում: