Արմինֆո. Հունվարի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ հաղորդագրության համաձայն, ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքները։
Մեծամորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահրամ Խաչատրյանի թեկնածությունը։
Քննարկվել են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, Կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության աշխատանքի հետ կապված, ինչպես նաև կարգապահական բնույթի հարցեր։
Հիշեցնենք, որ Փարաքար համայնքի նախկին ղեկավար, "Քաղաքացիական պայմանագրի" ներկայացուցիչ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր ներկայացրել նախորդ տարվա նոյեմբերի 18-ին: Պարզվել էր, որ Փարաքար համայնքի ղեկավարը մասնակցել է նոյեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած մահվան ելքով փոխհրաձգությանը, երբ Նազարբեկյան փողոցում գնդակահարվել էր 42-ամյա Արթուր Մանուկյանը, ով ժամանել էր Ֆրանսիայից։ Ըստ հայկական լրատվամիջոցների ՝ Գյուլնազարյանը գտնվել էր դեպքի վայրում և հրազենային վիրավորում էր ստացել ոտքից։