Արմինֆո. Հայաստանն անցնող տարում պահպանել է 74-րդ հորիզոնականը անձնագրերի համաշխարհային վարկանիշում։
"Henley & Partners" ընկերության պատրաստած վարկանիշի համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի մեկնել աշխարհի 68 երկիր:
Վարկանիշը գլխավորում է Սինգապուրը. այդ երկրի քաղաքացիությունը թույլ է տալիս առանց վիզայի ճանապարհորդել 195 երկիր: Երկրորդ տեղում Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել աշխարհի 193 երկիր ։ Երրորդ տեղում Ֆինլանդիան է, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Իսպանիան: Այդ պետությունների անձնագրերը թույլ են տալիս առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 192 երկրներ:
Հարևան Վրաստանը 44-րդ հորիզոնականում է՝ 122 երկիր ճանապարհորդելու հնարավորությամբ, Ռուսաստանը և Թուրքիան 46-րդ հորիզոնականում, և 116 երկրներ թույլ են տալիս ռուսներին և թուրքերին մուտք գործել առանց վիզայի, Բելառուսը 62-րդ հորիզոնականում է՝ 81 երկիր, Ղազախստանը 65-րդ հորիզոնականում է՝ 77 պետություն, Ադրբեջանը 70-րդ հորիզոնականում է՝ 72 պետություն, Ղրղզստանը 78 - րդ հորիզոնականում է՝ 64 պետություն, Իրանը 96-րդ տեղում է՝ առանց վիզայի 44 պետություն մուտքի հնարավորությամբ: