Արմինֆո. Թուրքիան փոխել է Ադրբեջանում իր դեսպանին:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ Բիրոլ Աքգյունը նշանակվել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան: Մինչ այդ Բիրոլ Աքգյունը "Թուրքական կրթական հիմնադրամի" նախագահն էր։
Բիրոլ Աքգյունն իր պարտականությունները կստանձնի 2025 թվականի փետրվարին։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ջահիթ Բաղչիին։