Արմինֆո. 2024թ․Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Միջազգային քրեական դատարանին, ինչպես նաև հաջողություններ գրանցեց միջազգային կազմակերպությունների մարմինների ընտրություններում: Այդ մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում:
Ինչպես ընդգծվում է հաղորդագրությունում, Հայաստանն ընտրվեց որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախագահող և հյուրընկալող երկիր (համաժողովը տեղի կունենա 2026թ․-ին Երևանում); ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ` 2025-2027թթ. համար; Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի հիմնադրամի խորհրդի անդամ` 2024-2027 թթ․ համար; Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի և Փարիզյան համաձայնագրի ներքո նորաստեղծ Կորստի և վնասի կանխարգելման, մեղմման և հասցեագրման հարցերով Սանտյագոյի ցանցի խորհրդատվական խորհրդի անդամ՝ 2024-2026թթ անդամ:
«Ընդգծենք, որ անկախությունից ի վեր Հայաստանն առաջին անգամ է ընտրվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը նախագահող և հյուրընկալող երկիր», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում։