Arminfo.info


 Հինգշաբթի, 9 Հունվարի 2025 10:48
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. Մեր պետական մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը

Վարչապետ. Մեր պետական մարմինները, այդ թվում՝ ԱԱԾ-ը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, տնօրենի հարգելի տեղակալներ, պարոնայք գեներալներ և սպաներ, շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության և աշխատանքի համար:

2024 թ. կարծում եմ շատ կարևոր տարի էր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության համար: Արդեն նշվեց, որ այս տարի, 2024 թ.-ին կայացրած որոշման արդյունքում, Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը նշում ենք հունվարի 8-ին, և շարունակելու ենք նշել հունվարի 8-ին: Իհարկե, այս որոշումը կապված էր ծառայության աշխատանքի կազմակերպման ընթացակարգում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ, բայց սրա մեջ նաև քաղաքական սիմվոլիկա և բովանդակություն կա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման և ամրապնդման կարևորագույն ինստիտուտներից է:

Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը:

Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:

 

Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:

Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:

Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:

Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:

Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:

Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:

Հարգելի ներկաներ, Կրկին ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ դա ոչ միայն մեր արձանագրումն է, այլև ծառայության աշխատողների արձանագրումը, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները մեծանում են, և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն առիթով ապացուցում է իր գործունակությունը, իր արդյունավետությունը: Բայց ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է, որ հիմա այն քաղաքականությունը, որը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, հետևյալն է՝ լավագույն փորձառու կադրերի վրա հենվելով՝ նաև ծառայությունը թարմացնելու պրոցես սկսել: Ճիշտն ասած, երկար ժամանակ այդպիսի ափսոսանք կար, որ երիտասարդների համար Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու գրավչությունը կարծես թե պատշաճ մակարդակի վրա չէ, բայց եթե ճիշտ եմ հասկանում, համենայնդեպս վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր հարգարժան փորձառու գեներալները և սպաները, ովքեր երկար տարիներ ծառայում են Ազգային անվտանգության ծառայությունում, շատ կարևոր է, որ այսպես ասած, ժառանգությունը փոխանցելու այդ հնարավորությունը լինի, և երիտասարդները նաև տեսնեն այն ճանապարհը, թե ինչ ճանապարհով են իրենք հասնելու այն աստիճանի, ինչ աստիճանի դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ հասել են:

Սա էլ եմ ուզում ընդգծել, որ, ըստ էության, 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել: Ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ, որովհետև կապ չունի երկրում ինչ մթնոլորտ է, ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, պետական ինստիտուտները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության առարկա, որովհետև եթե որևէ մեկը հարվածում է պետական ինստիտուտին, կապ չունի՝ ընդդիմություն է, իշխանություն է, պաշտոնյա է, շարքային քաղաքացի է, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սա այնքան ակնհայտ բան է, որ այդտեղ քննարկելու բան չկա: Եվ սա է նաև պատճառը, որ ես շատ կարևորում եմ, որ մեր սոցիալ-հոգեբանության մեջ պետությունը և պետականությունը, սրանից բխող պետական ինստիտուտներն ունենան առանցքային տեղ, և այդ տեղը գնալով ավելի ու ավելի մեծանա:

Եվ ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի հաջող օրինակներից է, որտեղ պրոֆեսիոնալիզմի լավագույն ավանդույթները պահպանված են: Ազգային անվտանգության ծառայությունը և մենք, ընդհանրապես՝ բոլորս հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհը շատ արագ են զարգանում: Նույնիսկ ամենամեծ գիտելիքով, ամենամեծ ինտելեկտով, ամենալավ կրթությամբ ուղղակի տեղում կանգնած մնալով՝ կարելի է կիլոմետրերով հետ մնալ, որովհետև այն արագությամբ է այսօր զարգանում... Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, հարգելի գործընկերներ, որ մենք ասում ենք, որ այո՛, կրթությունը պետք է դառնա ամենօրյա զբաղմունք, սեփական գիտելիքները, հմտությունները հարստացնելը, հղկելը, փորձարկելը, հասկանալը, թե մեր իմացած վստահելի գիտելիքից կամ հմտությունից որն է արդեն հնացած: Այդպիսի բան էլ կա, հմտություն կա, որ քսան տարի առաջ շատ էֆեկտիվ էր, այդ հմտությունն այսօր ոչ միայն էֆեկտիվ չի աշխատում, այլև աշխատում է քո դեմ: Հետևաբար՝ դա էլ պետք է իմանանք, որ այդ հմտությունը՝ վերջ, մենք արխիվացրինք որպես պատմական արժեք, թանգարանում պահում ենք, որ իմանանք՝ ժամանակին այդպիսի բան էլ է եղել: Եվ շատ ուրախ եմ, որ հենց ծառայության ներսում այս տրամադրությունը կա, որ այո՛, փոփոխվող աշխարհում պետք է փոխվել և վերափոխվել: Եվ սա այն կարևոր երաշխիքներից է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակի զարգանալ և հաջողություններ ունենալ:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված ենԻրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերըՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
Կարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համարԿարապետյան. «Ուժեղ Հայաստանը» սպասում է ԲՀԿ-ի ձայների վերահաշվարկին՝ իր հետագա քայլերը ներկայացնելու համար
ՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիությունՆԳՆ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 27,296 անձ արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը երկրում կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում
Փոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից էՓոխնախարար. մշակվում է քաղաքացիության ոլորտի ռազմավարություն, ինչը Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման պահանջներից է
Քաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներիցՔաղաքագետը բացատրել է, թե ինչու ընդդիմությունը չպետք է հրաժարվի Հայաստանի խորհրդարանի մանդատներից
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրելՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել
ՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ինՀՀ ԿԸՀ․ Ընտրությունների արդյունքները կներկայացվեն հունիսի 14-ին, արդյունքը կարելի է բողոքարկել դատարանում հունիսի 19-ին
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
"Միասնության թևերը" վիճարկելու է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Քոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքներըՔոչարյանի դաշինքը կբողոքարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթԵԱՀԿ / ԺՀՄԻԳ. Հայաստանում ընտրությունների առցանց քարոզարշավը կրել է առճակատման և բաժանարար բնույթ
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ դիտորդները հանդես են եկել ծավալուն հայտարարությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ 
 «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ «Բոլորին դեմ եմ»․ ԱԺ ընտրությունների արդյունքները որևէ պարագայում չեն կարող կոչվել արդար, մրցակցային կամ թափանցիկ
Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել Տոնոյան․ ԿԸՀ-ը մի շարք ընտրատեղամասերում ԲՀԿ-ի ստացած ձյներիսխալ քանակ է ներկայացրել 
Պապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն ենՊապուաշվիլի. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհը բաց սահմաններն են
ԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացըԱԺԲ կուսակցությունը Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին կոչ է արել կանխելերկրում  իշխանազավթման և բռնատիրության հաստատման գործընթացը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ
"Ուժեղ Հայաստան" դաշինքի շտաբը ներկայումս զբաղված է իրավիճակի վերլուծությամբ եւ ընտրողների կամքի արտահայտման իրական պատկերը պարզելով
Փաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանի կառավարման երրորդ ժամկետում երկիրն ավելի է խորասուզվելու ավտորիտար մղձավանջի մեջ․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասինՀայաստանի ԿԸՀ նախագահ․ Մինչեւ քվեարկության արդյունքների վերջնական ամփոփումը վաղ է խոսել խորհրդարան անցնող ուժերի թվի մասին
Կրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքներըԿրեմլում մեկնաբանել են Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
ԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնիԲՀԿ շտաբը ձայների վերահաշվարկի միջնորդություն կներկայացնի
Ռուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացելՌուսաստանի ԿԸՀ  ներկայացուցիչ․ Հայաստանի ընտրատեղամասերում զինծառայողների մեծ խմբերի քվեարկության վերահսկմանն առնչվող բարդություններ են առաջացել
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակումՈւկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակում
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ըԸնտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմըՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունըԻրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրաԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԷմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»
Հայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասումՀայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասում
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա ՍտամբուլումՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ
Ըստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ովԸստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքները
Իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունըԻշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը
Ընդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանըԸնդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանը
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքիցՀայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքից
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով
Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբԿոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ
110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում
ԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրաԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է ՍյունիքումՔվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում
ՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդումՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդում
Exit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համարExit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համար
Քվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերովՔվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերով
«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին