Արմինֆո. Հայաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ռազմավարական բնույթի չի բարձրացնում, քանի որ դրանք արդեն այդպիսին են։ Այդ մասին հունվարի 8-ին մամուլի ասուլիսում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով փորձագիտական հանրությունում հնչող այն կարծիքին, թե մինչև Դոնալդ Թրամփի երդմնակալությունը կարող է ստորագրվել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր:
"Մենք արդեն ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել մինչև բարձր ռազմավարական գործընկերություն։ Իհարկե, այդ առնչությամբ կան փաստաթղթեր, որոնք պետք է քննարկել։ Նախատեսվում է նաև հանդիպում Հայաստանը և ԱՄՆ-ը ներկայացնող պաշտոնյաների միջև: Թե ինչ կլինի արդյունքում, կապրենք՝ կտեսնենք", - ասել է Միրզոյանը։
Ճշտմանը, թե ում միջև է նախատեսվում հանդիպումը, նախարարը միայն նշել է, որ՝ հայ և ամերիկացի պաշտոնյաների միջև է: