Արմինֆո. Բաքվի զինվորական դատարանը կսկսի Լեռնային Ղարաբաղի ութ նախկին և գործող ղեկավարների դեմ գործի քննությունը, որոնք ձերբակալվել են տարածաշրջանից հայ բնակչության սեպտեմբերյան ելքի ժամանակ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ նախապատրաստական նիստը տեղի կունենա հունվարի 17-ին: Մեղադրական եզրակացությունը Ադրբեջանի գլխավոր դատախազը հաստատել է անցած տարվա դեկտեմբերի 16-ին և ուղարկվել զինվորական դատարան: Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը: Դատարանի առջև կկանգնեն նաև նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: