Արմինֆո. Հայաստանի քրեակատարողական ծառայությունն առաջին անգամ կին կղեկավարի։
"Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ",- հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում՝ զետեղելով Թադևոսյանի հետ հանդիպման տեսանյութը:
Ծովինար Թադևոսյանը Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների վարչության պետն էր:
ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը պաշտոնից ազատվել է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին ։ Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը նախընտրել է չաշխատել Գրիգորյանի հետ, նրան պաշտոնանկ են արել օրենքի ուժով, իսկ նրան աշխատանքից ազատելու որոշումը ստորագրել է վարչապետը: Գրիգորյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի դեկտեմբերի 18-ին՝ վարչապետի որոշմամբ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի վերջին Հայաստանի ՆԳՆ-ն և Արդարադատության նախարարությունը գլխավորել են կանայք։ Գլխավոր դատախազն ու օմբուդսմենը նույնպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են։