Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2022 թվականին հանձնառություն է հայտնել արտաքին քաղաքական վեկտորը փոխելու և դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու հարցում։ Factor-ի փոդքասթում նման կարծիք է հայտնել Հայաստանի վարչապետի զինակից, նրա ոչ պաշտոնական խորհրդական, "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ՝ ի պատասխան այն հարցի, թե արդյոք Հայաստանի վարչապետը և նրա գլծավորած "Քաղաքացիական պայմանագիրը" կաջակցեն երկրում եվրաինտեգրման հանրաքվե անցկացնելու իրենց նախաձեռնությանը։
Նրա ասելով՝ Փաշինյանը կիսում է երկիրը վերակողմնորոշելու իրենց ձգտումը, սակայն դրա մասին բացահայտ խոսել չի կարող։ Իսկ հաղորդավարի այն դիտարկմանը, թե Հայաստանի վարչապետն անգամ "հիվանդացել է" կորոնավիրուսով, որպեսզի չմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, Սարգսյանը, մասնավորապես, ասել է. "Գիտեք, Հայաստանի վարչապետն աչքի առաջ ունի Միխեիլ Սաակաշվիլիի օրինակը (Վրաստանի նախկին նախագահ - խմբ.): Եվ ակնհայտ է, որ եթե Հայաստանում իշխանության գան ռուսական ազդեցության ուղեծրում գտնվող ուժերը, կամ էլ Ռուսաստանն այս տարածաշրջանում հաղթանակ տանի, ապա Փաշինյանը կհայտնվի Սահակաշվիլու վիճակում ։ Հետևաբար, Հայաստանի վարչապետը պետք է շահագրգռված լինի, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում հաղթանակ չտանի։ Իսկ որպեսզի Ռուսաստանն այս տարածաշրջանում չհաղթի, Փաշինյանը պետք է համաչափ քայլեր ձեռնարկի՝ աջակցելու այն ուժերին, որոնք շահագրգռված չեն Հարավային Կովկասում ՌԴ հաղթանակով, և այդ ուղղությամբ գործուն քայլերից մեկը ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելն է", - ասել է "Հանրապետություն" կուսակցության առաջնորդը։
Ընդ որում, Սարգսյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետը փորձում է դա անել հնարավորինս զգույշ, որպեսզի նվազագույնի հասցնի Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքները։ Սակայն, Սարգսյանի խոսքով, նման իրավիճակներում գործողության հստակեցումը ավելի քիչ ռիսկեր է պարունակում, քանի որ ավելի ակնհայտ է, թե ումից է գալիս սպառնալիքը, եւ ավելի քիչ սողանցքներ կլինեն, որպեսզի մեղքն ու պատասխանատվությունը բարդեն մեկ ուրիշի վրա՝ իրական ագրեսիայի դեպքում: