Արմինֆո. Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Հայաստանի ՆԳՆ ՓԾ հաղորդագրության համաձայն, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Միեւնույն ժամանակ, Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդագրության համաձայն, Վերին Լարսի անցակետով երթևեկելու համար հերթում է գտնվում 1773 բեռնատար, որոնցից 682-ը՝ հայկական:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում Լարսի անցակետը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հիշեցնենք, որ "Վերին Լարս" անցակետը Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է ։