Արմինֆո. 1920-ական թվականներին Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ որբերի գործած գորգը նվիրաբերվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Այդ մասին հաղորդել Է Ստամբուլում լույս տեսնող հայկական "Ագոս" շաբաթաթերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ գորգի նվիրատուն Կալիֆորնիայի պետական համալսարանի դասախոս, դոկտոր Վահրամ Շամասյանն է, ով այն ձեռք է բերել բաց էլեկտրոնային աճուրդով: Նշվում է, որ գորգը գործվել է գորգերի գործարանում, որը հիմնադրվել է 1923 թվականին շվեյցարացի Յակով Կունցլերի կողմից, ով Գազիրի "աղջիկների որբանոցի" տնօրենն էր:
"Նրան անվանում էին "Հայ որբերի հայր"՝ հայ որբերին և դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց օգնությանն իր նվիրվածության համար։ Գորգի վրա պատկերված են ծաղկանախշեր՝ օգտագործելով Սպահանի դպրոցի ավանդույթները", - հաղորդում է "Ագօսը"։