Արմինֆո.Ճշմարտությունը մեկն է. 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլն իր "ուսապարկերի" ու "արբանյակների" օգննննությամբ հանձնեց Արցախը՝ դրանով իսկ Արցախի Հանրապետությունը դատապարտելով շրջափակման և 150 000 հայերի ցեղասպանության։ Այսպես է արձագանքել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիյանի հերթական պնդումներին, թե, իբր, 1994 թվականից ի վեր բանակցություններ են վարվել ԼՂՀ-ն Ադրբեջանին հանձնելու մասին։
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին է։
2023 թ.-ի սեպտեմբերին Արցախում իշխանազավթում տեղի ՉԻ ունեցել։ Նիկոլի հրահանգով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ։ Նիկոլը մի նպատակ ուներ՝ Արցախի իր արբանյակների (և խորհրդարանական և արտախորհրդական) օգնությամբ կատարելով ադրբեջանի պահանջը, պիտի Արցախը գլխատվեր և ըստ իրենց ծրագրերի, որպես <<խառնամբոխ լցվեր>> Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը չինքնակազմակերպվեր ու ԱՀ նախագահ չընտրեր, ապա Նիկոլին հաջողվելու էր փակել Արցախի հարցը։ Արցախի պետական ինստիտուտները պիտի կենդանի մնան, գործեն, որպեսզի ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՉՓԱԿՎԻ։
Ճշմարտությունը մեկն է. Արցախը հանձնել է Նիկոլը իր ուսապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ։ Հանձնել է 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ դատապարտելով Արցախի Հանրապետությունը շրջափակման և 150000 հայերին ցեղասպանության։
Հ.Գ. Ովքեր լծված են Արցախի պետական ինստիտուտները թիրախավորելու <<ծանր>> գործին, մեղադրում են ԱՀ ԱԺ 22 պատգամավորներին, պահանջում են փոխարինող տարատեսակ կոմիտեներ, հկ-ներ ստեղծել, արցախցիների <<սոցիալական ու իրավական>> հարցեր են լուծում, միաժամանակ համոզելով, որ Արցախի հարցը փակ է կամ միակ տարբերակը քոչվորների հետ ապրելն է, դրանք ադրբեջան+քպ շղթայի օղակներն են…», - գրել է Հակոբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր հերթական անգամ փորձելով իր վրայից հանել Արցախը հանձնելու պատասխանատվությունը, հայտարարել է, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»:
«Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին», - գրել է Փաշինյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: Ուշագրավ է, որ դեռ 2016 թվականի աշնանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բողոքում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախը: Եվ Ալիևի այս բացահայտումները, ըստ անկախ փորձագետների, չեն տեղավորվում Հայաստանի վարչապետի այսօրվա պնդումների տրամաբանության մեջ, որը դեռևս 2019թ. օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում էր "Արցախը Հայաստան է, և վերջ", իսկ 2023 թվականին նույն վստահությամբ կրկնում էր՝ "Արցախը՝ դա Ադրբեջանն է"։