Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024 14:43
Նաիրա Բադալյան

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է փոխել ծառայության համար առողջական վիճակի նկատմամբ պահանջները

Պաշտպանության նախարարությունն առաջարկել է փոխել ծառայության համար առողջական վիճակի նկատմամբ պահանջները

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ կհստակեցվեն զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում, դրանց նկարագրություններում և հակացուցված զինվորական ծառայության պայմաններում որոշակի հիվանդությունների արտահայտման, հետազոտման և փորձաքննության, դրանց արդյունքներով պիտանիության աստիճանի ու հակացուցումների շրջանակի որոշման հետ կապված հարաբերությունները:

 

Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները:

 

Ինչպես նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է 1 տարով տարկետում, և ենթադրվում է, որ դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանո՞ւմ է, բարդանո՞ւմ է, որը կտանի ազատմա՞ն, թե՞ ոչ: «Իհարկե, լինում են նաև հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ մեկ տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել: Սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարելը, և, իհարկե, սա բերում է նրան, որ 1 տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա: Մեր գնահատմամբ՝ սա մի յուրօրինակ սողանցք է զինծառայությունից խուսափելու համար: Դրանից ելնելով՝ այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինծառայությունից խուսափելը, այսպես ասած, «խրախուսելը»»,- ասել է նախարարը:

 

Սուրեն Պապիկյանը նշել է մի իրավիճակ ևս, որ կապված է լեղապարկի հիվանդության հետ. «Սպաների մի զգալի հատված տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիր: Սպաները, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինծառայությունը, որովհետև համարվում են ոչ պիտանի ծառայության համար: Առաջարկում ենք՝ այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի: Շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլև հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»:

 

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ԱԽ նիստին քննարկվել և հավանություն է տրվել բանակի կերպափոխման հայեցակարգին: Վարչապետն ընդգծել է՝ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ. «Չնայած թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան մենք ընդհանրապես ունենք, բայց սա այն դեպքն է, երբ մեր խոսույթն իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված: Կարծում եմ, որ բանակի ընկալումն ընդհանուր առմամբ շատ կողմերով և շատ տեղերով պետք է կերպափոխվի, այդ թվում՝ բանակի ֆունկցիոնալ նշանակության առումով, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության, այդ թվում՝ խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ»:

 

Վարչապետը վերահաստատել է՝ Հայաստանի Հանրապետության միակ խնդիրն իր միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բանակում ծառայության համակարգի բարեփոխման և երիտասարդների շրջանում առողջապահական խնդիրների դեմ պայքարի անհրաժեշտության մասին հարցին: Վարչապետը նշել է, որ զորակոչի տարիքի երիտասարդների մեծ մասը չի զորակոչվում բանակ՝ հիմնականում առողջական խնդիրների պատճառաբանությամբ։ «Այստեղ մենք կարող ենք երկու հնարավոր հետևության գալ՝ կամ մենք համատարած և համընդհանուր առողջական պրոբլեմներ ունենք մեր սերնդի, որը մեր պետական անվտանգության լրջագույն մարտահրավեր է կամ, մյուս կողմից մենք ունենք համատարած, այսպես ասենք՝ իրադրությունների և օրենքով ընձեռնված հնարավորությունների չարաշահման հետ»,- ասել է երկրի ղեկավարը:

 

Վարչապետի դիտարկմամբ՝ առողջապահական իմաստով առկա խնդիրը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և մշակույթի պակասն է, երիտասարդության շրջանում ծխախոտի և ալկոհոլի լայն կիրառումը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ սա լուրջ մարտահրավեր է, որի կառավարման համար Կառավարությունն արդյունավետ միջոցը դեռևս չի գտել. «Բայց կարծում եմ՝ միակ միջոցն արդյունավետ դա հետևողականությունն է, որ մենք անընդհատ աշխատենք: Բայց մյուս կողմից՝ մենք ունենք այս խնդիրը, ժամկետային զինծառայությունից ազատվելու հարցը՝ կապված առողջական խնդիրների հետ: Ընդ որում, այստեղ մի հատ ուրիշ օբյեկտիվ հանգամանք էլ կա: Դա մեր բժշկական տեխնիկայի զարգացվածությունն է, այդ թվում՝ Կառավարության աջակցությամբ, որովհետև այսօր բազմաթիվ բժշկական կենտրոններ, այդ թվում՝ տնտեսության արդիականացման ծրագրով, որը մենք լիզինգի ծրագիր ենք անվանում, հնարավորություններից օգտվելով գերժամանակակից սարքավորումներ են ձեռք բերում: Կան ինչ-որ իրավիճակներ, երբ, օրինակ՝ 10 տարի առաջ հնարավոր չէր Հայաստանում ախտորոշել, հիմա ամենափոքր և աննշան բանն ախտորոշվում է, և դա դառնում է ելման կետ հետագայում, այդ թվում՝ զինծառայությունից ազատվելու համար»:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև բանակում ծառայության ընկալման փոփոխության անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակում ծառայությունը չի սահմանափակվում միայն խոշոր տրամաչափի զենքերի կիրառմամբ. «Բանակը շատ մեծ օրգանիզմ է և այնտեղ ամենատարաբնույթ, բազմաբնույթ, ընդհուպ գրասենյակային ծառայություններ կան: Հետևաբար, մենք պետք է այս վերաբերմունքը նույնպես վերանայենք, և պարտադիր չէ, որ բոլոր հիվանդությունները լինեն սահմանափակում բանակում ծառայելու համար: Կարող են լինել սահմանափակումներ բանակում ծառայության բնույթի համար՝ ելնելով այդ հիվանդության պայմաններում այդ ծառայությունն արդյունավետ կատարելու օբյեկտիվ հնարավորությունից: Բայց այստեղ էլ մենք պետք է վերանայումներ անենք, և կարծում եմ, որ մենք քայլ-քայլ պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ այս որոշումն այդ մեր քայլերից մեկն է, բայց ընդամենը մեկը: Սա ամբողջը չէ: Մենք մեր քննարկումներում եկել ենք այն եզրակացության, որ շրջահայաց, հիմնավորված, բայց քայլ-քայլ մենք պետք է գնանք այդ ճանապարհով: Եվ պետք է ուղիղ ասել՝ Հայաստանում բանակում ժամկետային զինծառայության սահմանափակումները պետք է բերվեն նվազագույնի»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն էՄետաքսե Հակոբյան․ Ալենի հարցի մեջ այս եղկելիների, ցինիկների քաղաքական բարոյազրկումն է
Արդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ումԱրդշինբանկն արժանացել է «Տարվա գործարք Հայաստանում» մրցանակին՝ «Համաշխարհային բանկինգի և շուկաների մրցանակաբաշխություն 2026»-ում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են Արցախցիներն ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց. նրանք դեմ են "Ադրբեջան" նշմանն իրենց անձնագրերի "ծննդավայր" դաշտում
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհովՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման մասին. Ոչինչ չի խանգարում մեզ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով
Ժամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ ՓաշինյանԺամանակն է պատասխանատվություն ստանձնել սեփական սահմանների համար․ Փաշինյան
Փաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններինՓաստաբանը ահազանգում է․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է խոչընդոտել ընդդիմադիր թեկնածուի մասնակցությանը Մասիսի ընտրություններին
Վարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներիցՎարչապետ․ Սահմանադրության նախագծի վերաբերյալ բոլոր առաջարկները չպետք է դուրս գան «Իրական Հայաստանի» տրամաբանության շրջանակներից
Հայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողըՀայաստանում ծնողական խնամքից զրկված երեխաների հաշվառումն իրականացնելու է համայնքի որակավորված սոցիալական աշխատողը
Արտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցըԱրտերկրում աշխատող հայ դիվանագետներն իրենք կլուծեն բնակարանի վարձակալության սահմանաչափը գերազանցելու դիմաց վճարման հարցը
Հայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրըՀայաստանի իշխանությունները մտադիր են շարունակել կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքների քեշբեքի ծրագիրը
Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBankՖինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում․ Իդրամ և IDBank
Գալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համարԳալյան․ Խաղաղության հաստատումը և TRIPP-ի մեկնարկը նոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության համար
Տիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտըՏիգրան Արզաքանցյանը գլխավորել է Մերգելյանի ինստիտուտը
Տոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանըՏոնոյանի պաշտպանությունը արձագանքել է իրենց պաշտպանյալի վերաբերյալ գործով Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությանը
Արտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվիԱրտակ Զաքարյան․ Եվրոպական անվտանգության ճարտարապետությունում Հայաստանի համար հազիվ թե տեղ գտնվի
Լեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրըԼեբեդևը հնարավոր է համարել, որ Իրանը կդառնա «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին երկիրը
Գլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետԳլխավոր դատախազը հանդիպել է Իրանի դեսպանի հետ
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Էրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվիԷրդողան․ Կովկասը պետք է դառնա տարածաշրջան, որտեղ տեւական խաղաղություն կհաստատվի
Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։Գլխավոր դատախազը Հայաստանում ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է հանցավոր գործունեության միջոցով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման և բռնագրավման հարցերը։
Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԳերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Երևանի դատարանը մեղմացրել է Երևանի դատարանը մեղմացրել է "Ադեկվատ" նախաձեռնության առաջնորդի նկատմամբ խափանման միջոցը
Սև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններինՍև ուրբաթից մինչև Ամանոր՝ մինչև 72.000 դրամ քեշբեք C360 Mastercard-քարտապաններին
Հայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալՀայաստանի առաջին նախագահը ողջունել է Դատավորների միության հայտարարությունը ՀՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «ԵԱԶ» ԲԲ ընկերության անվամբ 1.9 հա հողամասի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը
Կրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում էԿրեմլ․ Փաշինյանի այցը Ռուսաստան համաձայնեցված է և պատրաստվում է
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Սև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորություններըՍև ուրբաթի գնումնե՞ր արտարժույթով․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումներըԱԺ ընդդիմադիր պատգամավորները Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել են երկրում ներքաղաքական իրադարձությունների վերաբերյալ իրենց դիտարկումները
Փաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործություններըՓաստաբան. Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը նպատակ ունի թաքցնել գործող իշխանության հանցագործությունները
Փաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջՓաստաբանը Հայաստանի անձնագրային ծառայությանը մեղադրել է քաղաքացիների ծննդյան վայրի որոշման հարցում անգրագիտության մեջ
Ընդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակըԸնդդիմադիր գործիչ․ Ռոբերտ Քոչարյանին չեն փոխանցել Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տպագիր տարբերակը
Հայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտըՀայաստանը պատրաստում է Դրակոնյան քարերը և Տիրինկատարի հնագիտական հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հայտը
2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան2026 թվականի նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների ողջ պատմության ամենատաք նոյեմբերը․ Լևոն Ազիզյան
Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներովՀայաստանի օմբուդսմենի գրասենյակը օժտվելու է հավասարության հարցերով ազգային մարմնի գործառույթներով
Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբանՌոբերտ Քոչարյանի գործով նյութերը Վերաքննիչ դատարան տանող ճանապարհին կորել են. փաստաբան
Ընդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաքԸնդդիմադիր գործիչ․ Երևանի իշխանությունները մտադիր են արգելել 2010 թվականից ավելի հին ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովինՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» համաժողովին
Համախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմՀամախմբված ընդդիմությունը հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխման դեմ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ․ Երևանը մտադիր չէ խզել հարաբերությունները Մոսկվայի հետ կամ «այրել կամուրջները»
Հայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականինՀայաստանի ԱԳ փոխնախարար․ TRIPP-ի շրջանակներում երկաթուղու շինարարությունը կսկսվի 2027 թվականին
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրելՀայաստանն ու Սաուդյան Արաբիան առաջին քաղաքական խորհրդակցություններն են անցկացրել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
Փաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցումՓաշինյան․ Հայաստանի անկախացումից ի վեր ԵՄ-ը եղել և մնում է ամենակարևոր գործընկերներից մեկը ժողովրդավարական բարեփոխումների հարցում
Հայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծումՀայաստանի դատավորների միությունը դատական համակարգի անկախության և հեղինակության համար վտանգներ է տեսնում ՀՀ նոր սահմանադրության նախագծում
Հայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերՀայաստանն ու Լիտվան քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետՓաշինյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի նախագահի հետ
ISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավարISO ստանդարտները չեն նախատեսում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի անվանումներ, որոնք կցանկանային տեսնել մեր հայրենակիցները․ ՆԳՆ ղեկավար
Բուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումըԲուխարեստում մեկնարկել է Հայաստանի և Ռումինիայի վարչապետների հանդիպումը
Արցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ըԱրցախցիների համար ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի  ժամկետը երկարաձգվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը
ՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերըՀՀԿ փոխնախագահ․ Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը չպետք է լքի խորհրդարանի պատերը
«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին
Նիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում էՆիկուշոր Դան. Հայաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին Ռումինիայի ռազմավարական շահերի թվում է
Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով.  Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ Փաշինյան. Ռումինիայի սևծովյան դարպասների հետ "Խաղաղության խաչմերուկ" նախագծի փոխկապակցվածությունը կարող է հանգեցնել Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա անվտանգ երթուղու ի հայտ գալուն
Հայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններըՀայաստանի վարչապետը ռումինական պետության ղեկավարին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորությունները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո