Արմինֆո. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանին Մայոտում տեղի ունեցած բնական աղետի կապակցությամբ ցավակցելու համար:
"Շնորհակալություն համերաշխության ուղերձի համար, թանկագին Արարատ Միրզոյան։ Մեր մտքերը Մայոտի ժողովրդի հետ են, որը լրջորեն տուժել են այդ աղետից", - գրել է Բարրոն՝ Twitter-ում (X):
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. "Խորապես վշտացած եմ Մայոտում Շիդո ցիկլոնի պատճառած կործանիչ ավերածությունների պատճառով, որոնք բազմաթիվ զոհերի և զգալի վնասների պատճառ են դարձել։ Հայտնում եմ Հայաստանի համերաշխությունը Ֆրանսիային և այս տարերային աղետից տուժած տեղի բնակչությանը":
Մահաբեր արևադարձային ցիկլոնը դեկտեմբերի 14-ին հարվածել էր հարավ-արևելյան Աֆրիկային: Ժամում ավելի քան 220 կիլոմետր արագությամբ փոթորիկը լուրջ նյութական վնաս է հասցրել կղզուն, ավերվել են բազմաթիվ շենքեր և ժամանակավոր տներ, այդ թվում ՝ մայրաքաղաք Մամուձուի հիվանդանոցի շենքը և Մամուձու նավահանգիստը:
Մայոտի նահանգապետ Ֆրանսուա-Քսավիե Բյովիլը հայտարարել է, որ զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, այս պահին կազմում է 14 մարդ, բայց կարող է հարյուրավոր լինել կամ, նույնիսկ, մոտենալ հազարին: Ֆրանսիայի մայրցամաքային մասից և հարևան Ռեյունիոն գաղութից կղզի է ուղարկվել ավելի քան 800 փրկարար: