Արմինֆո. Ռուսաստանը ստեղծագործական բնույթի միջոցներ է ձեռնարկում Անդրկովկասում, մեծամասամբ այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ շարժվում են դեպի երկկողմ հարաբերությունների կարգավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՝ օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ։
"Անդրկովկասում իրավիճակը մնում է բարդ։ Նրա զարգացման վրա ապակառուցողական ազդեցություն է ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին, ԱՄՆ-ի եւ Եվրամիության ձգտումը՝ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, պահել Վրաստանը եւ Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր", - ըստ "Ինտերֆաքս"-ի՝ ասել է Գերասիմովը:
Նրա ասելով՝ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրադրությունը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները Վրաստանում: "Այդ փորձերի մեջ երևում է շահագրգռվածություն՝ երկիրը ներքաշելու ուկրաինական սցենարով ակտիվ հակառուսական գործողությունների մեջ", - նշել է զորահրամանատարը:
Այնուհետև Գերասիվն ասել է, թե, ի հակակշիռ Արևմուտքի կործանարար գործողությունների, Ռուսաստանն այս տարածաշրջանում ստեղծագործական բնույթի միջոցներ է ձեռնարկում։ "Մեծապես մեր պետության ջանքերի շնորհիվ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Այսպես, ներկայումս ավարտվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև միջպետական սահմանազատման գծի ամենաբարդ հատվածներից մեկի սահմանագծումը", - ասել Է Գերասիմովը։