Արմինֆո. Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ հաղորդագրության համաձայն, Չարենցավանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արթուր Գալստյանի, իսկ Ապարանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում՝ Էդգար Փարվանյանի թեկնածությունը։ Հաստատվել են կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Քննարկվել են կարգապահական բնույթի հարցեր: Վարչության որոշմամբ Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։