Arminfo.info


 Երեքշաբթի, 17 Դեկտեմբերի 2024 13:19
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվում է "Երիտասարդական քաղաքականության մասին" օրենքի նախագիծը

Քննարկվում է "Երիտասարդական քաղաքականության մասին" օրենքի նախագիծը

Արմինֆո.Երիտասարդների տաղանդի, էներգիայի, ներուժի բացահայտումը մեր երկրի զարգացման առաջնահերթություններից է: Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը: Սա վկայում է այն մասին, որ երիտասարդների ձայնն արդեն իսկ որոշիչ դեր ունի մեր երկրի որոշումների կայացման հարցում: Այդ մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը՝ դեկտեմբերի 17-ին հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:

ԱԺ հաղորդագրության համաձայն, քննարկումների առանցքում «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն էր:

Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով նախագծի վրա նախարարությունն աշխատել է ավելի քան 3 տարի՝ համագործակցելով միջազգային գործընկերների, երիտասարդական կազմակերպությունների, հանդիպելով 100-ից ավելի երիտասադների հետ: Նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ եւս:

Թագուհի Ղազարյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է երիտասարդության տարիքային շեմը՝ 13-35 տարեկան՝ նկատի ունենալով, որ հենց այս տարիքում է ձեւավորվում անձի քաղաքացիական դիրքորոշումը, արվում են կյանքի համար ամենակարեւոր ընտրությունները եւ տեղի է ունենում անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա:

«Օրենքի նպատակը ոչ թե սահմանափակումներ դնելն է, այլ ստեղծել հնարավորություն երիտասարդներին դառնալ ավելի ինքնաբավ, զորեղ ու ինքնավստահ»,- ընդգծել է հանձնաժողովի փոխնախագահը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:

Նախագծով սահմանվում են երիտասարդության ոլորտում պետական երիտասարդական քաղաքականության մշակման եւ իրականացման անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաեւ երիտասարդական քաղաքականության ոլորտում մի շարք անկյունաքարային հասկացություններ:

Նախագիծը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը եւ այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձեւավորմանը, ինչպես նաեւ քաղաքական, սոցիալական, մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության բարձրացմանը:

«Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձեւավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդների հնարավորությունները եւ դրանով իսկ կաջակցի հանրային զարգացմանը»,- նշել է փոխնախարարը:

 

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջեւ իրավահարաբերությունները, կհստակեցվեն պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջեւ հարաբերությունները, լիազորություններն ու պարտականությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերն օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը:

Օրենքի ընդունմամբ կստեղծվեն նաեւ երիտասարդական կենտրոններ Հայաստանի մարզերում: Մի շարք մարզերում արդեն իսկ գործում են այդ կենտրոնները:

 

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի նախագծի մշակման փուլում ուսումնասիրվել է եվրոպական երկրների փորձը եւ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, հանրային քննարկումներ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի գնահատմամբ նման նախագծերի նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է: Նա խոսել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ, անդրադարձել ժողովրդավարության ու զբաղվածության ռազմավարություններով նախատեսված մի շարք ծրագրերի իրականացմանը, առանձին թիրախային խմբերի հետ աշխատելու գործողությունների պլաններին:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանն էլ անդրադարձել է օրինագծում ներառված հիմնական սուբյեկտներին, մասնավորապես՝ երիտասարդի, երիտասարդական աշխատողի, երիտասարդական կենտրոնների սահմանումներին ու բովանդակությանը:

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը խոսել է երիտասարդության ոլորտի պետական քաղաքականության, ոլորտը կանոնակարգող հիմնարար փաստաթղթերի մասին: Ըստ զեկուցողի՝ երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթ քայլերը եւ խնդիրների լուծումը հնարավոր է միայն համապատասխան իրավական հիմքերի առկայությամբ, ուստի նման օրենքի ընդունումը կնպաստի երիտասարդական քաղաքականության շրջանակում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն  եւ ոլորտի շարունակական զարգացման տեսանկյունից ավելի արդյունավետ եւ թիրախային քաղաքականության իրականացմանը: Զառա Ասլանյանը մանրամասնել է օրինագծով նախատեսված երիտասարդական քաղաքականության բնագավառում ՀՀ կառավարության լիազորությունները:

 

«Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների միություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանի խոսքով նախագծի մշակման աշխատանքներին ներգրավված են եղել բազմաթիվ երիտասարդներ. շուրջ 520 երիտասարդ հանդիպումների ընթացքում նախագծին ծանոթանալու հնարավորություն է ունեցել: Քննարկումների արդյունքում հավաքագրված շուրջ 100 առաջարկներից 30-ն ամփոփվել են եւ ներկայացվել նախարարությանը. դրանցից 11-ն ընդունվել են:

Գրիգոր Երիցյանն առավելապես կարեւորել է այն դրույթը, որի համաձայն՝ պետությունը պարտավորվելու է յուրաքանչյուր տարի իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա ազգային հետազոտություն եւ հրապարակել տարեկան զեկույց՝ ներառելով նախորդ տարիների համեմատ առկա միտումները: Տեղական ինքակառավարման մարմինները եւս պարտավորվում են մշակել ու հաստատել իրենց տեղական երիտասարդական քաղաքականությունը: Արժեւորվել է Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի ստեղծումը:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ մասնակիցների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են ուսման վարձավճարների աջակցությանը, երիտասարդներին վերաբերող ծրագրերին, ՏԻՄ-երում երիտասարդական աշխատողի հաստիքներին ու գործառույթներին, երիտասարդական կենտրոնների ֆինանսական հաշվետվությանը եւ օրինագծից բխող այլ կարգավորումներին: Ելույթների ընթացքում քննարկման երիտասարդ մասնակիցները նշել են, որ բավականին մասնակցային հանդիպումներ են կազմակերպվել եւ ներկայացրել են իրենց առաջարկները՝ ուղղված երիտասարդական խնդիրների հաղթահարմանը: Նրանք փաստել են, որ երիտասարդները մեր երկրի զարգացման ամենամեծ ռեսուրսն են եւ հենց այս համատեքստում էլ խոսել երիտասարդների ներուժի բացահայտմանն ուղղված ծրագրերի մասին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը բարձր է գնահատել քննարկմանը մասնակցող երիտասարդների հստակ դիրքորոշումը երիտասարդական քաղաքականության առաջմղման հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգություն է հայտնել երիտասարդական աշխատողի հաստիքի առնչությամբ՝ փորձելով հասկանալ, թե բյուջեի որ դրույթով է այդ հաստիքը նախատեսվելու: Այս համատեքստում պատգամավորը խոսել է ռիսկերի մասին՝ նշելով տարբեր համայնքներում այս հարցում տարբերակված մոտեցում ցուցաբերելու  հնարավորությանը (ըստ նրա՝ որոշ համայնքներում կարող է այդ գործառույթը լրացուցիչ դրվել որեւէ աշխատակցի վրա): «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը խոսել է մինչ օրենքի ընդունումը համապատասխան հայեցակարգի առկայության, իրավական որոշակիության կարեւորության մասին:

Եզրափակիչ ելույթում «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ հիմնադիր խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը, կարեւորելով քննարկումը, նշել է, որ հասկանում է մասնակիցների մտահոգությունները՝ կապված համայնքապետարաններում երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման հետ: Նա նշել է, որ բարձրաձայնված հարցն ամենաշատն է քննարկվել եւ ընդգծել, որ օրենքի նախագծով այն հստակ կարգավորվում է: Անդրադառնալով տարիքային շեմի վերաբերյալ հարցին՝ նշվել է, որ ուսումնասիրվել է մեծամասամբ եվրոպական փորձը:

 

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով առաջարկների համար, նշել է, որ դրանք կդիտարկվեն: Փոխնախարարի գնահատմամբ օրենքի նախագծում երիտասարդներին վերաբերող բոլոր կարգավորումները չեն կարող ներառվել: Նա ընդգծել է, որ ներկայացվող օրենքը սպասված եւ անհրաժեշտ է:

 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնելով քննարկման մասնակիցներին, նշել է, որ հարցի վերաբերյալ քննարկումներն առաջարկների հիման վրա կշարունակվեն:

Խորհրդարանական լսումները կազմակերպվել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ «Խթանելով ՀՀ Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագրի աջակցությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնելՀայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումըGRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայումՀայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետոԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է նոր օրինագիծ, որը կոչված է բացառելու խցանումների առաջացումը ՃՏՊ-ներից հետո
ՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործումՇՀԿ գլխավոր քարտուղար․ Հայաստանը հաջողություններ է արձանագրում հասարակական կյանքի բոլոր ոլորտների կատարելագործման և արդիականացման, տնտեսական զարգացման բարձր տեմպերի ապահովման ու միջազգային հեղինակության ամրապնդման գործում
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծըՔաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
Հայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորությունՀայաստանում կստեղծվի դատական նիստերը հեռավար ձևաչափով անցկացնելու հնարավորություն
Մոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՄոսկվան և Անկարան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծՀայաստանում կփոխվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մոդելը. օրենքի նախագիծ
Հայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համարՀայաստանում առաջարկվել է փոփոխություններ կատարել շահումով խաղերի մասին օրենքում, որոնք նախատեսում են դրանց մասնակցության սահմանափակումներ քաղաքացիների մի շարք խմբերի համար
Հայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետՀայաստանի պաշտպանության նախարարը Փարիզում բանակցություններ է վարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարի հետ
Իտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համարԻտալիայի վարչապետ․ Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը կայունության և բարգավաճման կարևոր հնարավորություն է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար
Կարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետոԿարապետյան․ Փաշինյանի կուսակցությունը բավարար թվով մանդատներ չունի Հայաստանում սահմանադրական հանրաքվե անցկացնելու համար, նույնիսկ՝ այսքան կեղծիքներից հետո
Փաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելըՓաշինյան. Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է 9-րդ գումարման ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված ընդդիմությանը հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից զրկելը
«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին«Մի՛ հավատացեք ձեր աչքերին»․ IDBank-ը զգուշացնում է դիփֆեյքերի միջոցով զեղծարարությունների մասին
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համարՀայաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարծում է, որ Փաշինյանն իրականում վերընտրվել է չորրորդ ժամկետի համար
Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»Երևանում երկրորդ անգամ կանցկացվի «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան»
Քաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանումՔաղաքագետ․ ԱՄՆ-ի գեոտնտեսական ակտիվությունը Հայաստանում ռեսուրսային գաղութացման բնույթ է ստանում
ՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատներըՀՀԿ փոխնախագահ․ Փաշինյանը, չհասնելով ցանկալի արդյունքին, ուղիղ եթերում գողացավ ԲՀԿ-ի մանդատները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՄինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Հայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավորՀայաստանում ընտրություններին մասնակցելու համար ցանկանում են սահմանել բնակության ցենզ. ԱԺ պատգամավոր
ՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամՀՀ փոխվարչապետ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրների լուծման համար արդեն ծախսվել է շուրջ 48 միլիարդ դրամ
Բրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրԲրյունո Դելբոնելը՝ 23-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուր
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանինՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀ ԱԳՆԽ 52-րդ նստաշրջանին
«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր«Հայաստան» դաշինք. Նույնիսկ կալանավորման սպառնալիքի ներքո Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ երկիր
Հայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Հունաստանը դիտարկել են խորհրդարանական հարթությունում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Կարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջանԿարծիք. Հայաստանը մտնում է ոչ թե խաղաղության, այլ մրցակցող լոգիստիկ ռեժիմների դարաշրջան
«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա«Ականատեսը» կասկածի տակ է դրել ԿԸՀ-ի պնդումներն առ այն, որ երեք տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա
ՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումըՀՅԴ․ Հաջիևի Հայաստան այցի արդյունքը կլինի ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի հերթական պահանջների կատարումը
«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով«Միասնության թեւեր»․ իշխանական ՔՊ կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որն իրեն վերագրվում է ընտրությունների պաշտոնական արդյունքներով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է արգելել հաջորդ ընտրություններին այն ուժերի մասնակցությունը, որոնք ներգրավված են ընտրակաշառք բաժանելու մեջ
Հունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունըՀունիսի 17-25-ը  Հայաստանում  կանցկացվի  ամենամյա  «Արծիվ  գործընկեր - 2026»  զորավարժությունը
Հայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետՀայաստանի արտգործնախարարը Լյուքսեմբուրգում առանձին հանդիպումներ է ունեցել Նիդերլանդների և Սլովենիայի գործընկերների հետ
Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունըԷրդողանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Հայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներըՀայաստանի դեսպանը բրիտանացի պաշտոնյայի հետ քննարկել է Հարավային Կովկասում վերջին զարգացումները
ՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքըՀՀԿ. Հունիսի 7-ի այսպես կոչված ընտրությունների պաշտոնական արդյունքները կեղծ են, առ ոչինչ և չեն արտացոլում հայ ժողովրդի կամքը
Հայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհումՀայկական HandArt թատրոնը դարձել է  «նեոնատուրալիզմ» թատերական նոր  հոսանքի առաջին ներկայացուցիչն աշխարհում
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառու
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համարSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
Նառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանըՆառիշկին․ Երևանը սխալ կգործի, եթե կողմնորոշվի «Արևմուտքի օգնությանը"
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցերՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն հաղորդել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորի երկու թեկնածուների կալանավորման մասին
ՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքըՀՀ դատախազությունը վիճարկում է Ծաղկաձորի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունըՀայաստանում կխստացվի ժամկետանց դեղերի ոչնչացման նկատմամբ վերահսկողությունը
Քաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեիՔաղաքագետ․ Նոր իրավիճակում պաշտոնական Երևանը կարող է Բաքվին առաջարկել խաղաղության գործընթացը շարունակել առանց ՀՀ սահմանադրության շուրջ հանրաքվեի
Պապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսինՊապիկյանը Փարիզում մասնակցում է Eurosatory-2026 պաշտպանական ցուցահանդեսին
Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի Մարթա Կոսը հուլիսի 5-ին Հայաստան կայցելի 
Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն Ֆինանսների նախարար․ այն քաղաքական ուժերը, որոնք զբաղվել են ընտրակաշառք բաժանելով, ընդհանրապես, բողոքելու իրավունք չունեն 
Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին Փաստաբան․ Հայաստանի իշխանությունները շինծու մեղադրանքով կալանավորել են զոհված զինծառայողի հորը և ընդդիմության թեկնածուին 
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համարՌուբեն Վարդանյանի կինը հայտարարել է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն կազմակերպելու մտադրության մասին՝ Բաքու այցելելու համար
Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է Ընդդիմադիր պատգամավորը ԱԱԾ պետից հետաքրքրվել է, թե ինչպես է "Զվարթնոց"-ի հատուկ պահպանվող տարածքից տեսանյութը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիներըԵրևանի քաղաքապետարանը ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքում այլընտրանքային երթուղիները
ԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալԿԸՀ-ը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ՝  երեք տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո վերաքվեարկություն չնշանակելու վերաբերյալ
Նարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվումՆարեկ Կարապետյան. խորհրդարան անցած ընդդիմությանը դժվար և անարդար պայքար է սպասվում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը