Արմինֆո. Նոյեմբերի 29-ից միչեւ դեկտեմբերի 12-ը հայտարարված 4 մլն 51 հազար 861անգամից միասնական տոմսային համակարգից օգտվել են 1 մլն 470 242 անգամ, որը կազմել է 36%: Այդ մասին հայտարարվել է դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այդ համատեքստում ընդգծել է համակարգի ներդրմանը նախապատրաստվելու և դրա օգտագործման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ նիստի ընթացքում նշվել է նախատեսվող ծառայությունների մասին, որոնք կսկսեն գործել ամսի 20-ից, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշակի ժամկետներ, ինչպես նիստի ընթացքում նշել են պատասխան պաշտոնյաները, առայժմ որոշված չեն:
Անդրադառնալով ավտոբուսների երթևեկության հաճախականությանը՝ Երևանի քաղաքապետը խոստովանել է, որ որոշ շրջաններում, ինչպիսին Նորագավիթն է, իրավիճակը վատթարացել է, և անհրաժեշտ է հետագա քայլեր ձեռնարկել այն բարելավելու ուղղությամբ: Ընդ որում, նա նշել է, որ ավտոբուսների ժամանման ընդմիջումները կկրճատվեն, հատկապես՝ պիկ ժամերին։
"Կան նաև այլ շրջաններ, որտեղ կա այդ խնդիրը։ Անհրաժեշտ են միջանկյալ լուծումներ, մինչեւ քաղաքը կհամալրվի 250 նոր 18 մետրանոց ավտոբուսներով", - հայտարարել է Ավինյանը։
Քաղաքապետը նաև հիշեցրել է 171 ավտոբուսների գնմանն անռչվող ծրագրի մասին: Նա վստահություն է հայտնել, որ շահագործման հանձնվող նոր ավտոբուսներն ու 19 տրոլեյբուսները կբարելավեն իրավիճակը Երևանում և իրենց դերակատարությունը կունենան: Սակայն նա նշել է, որ մնում են կոնկրետ հարցեր, որոնք դեռևս լուծում են պահանջում։ Բացի այդ, նա խոստովանել է հին ավտոբուսների փոխարինման խնդիրը, հավելելով, որ ներկայումս շարքից դուրս է եկել 118 միավոր։ Միեւնույն ժամանակ, նրա ասելով, ավտոբուսների թիվը նվազում է, և մնում են միայն այն ավտոբուսները, որոնք հարմար են շահագործման համար:
"Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նվազեցնենք մեքենաների թիվը Երևանում և ավելացնենք հասարակական տրանսպորտից օգտվող մարդկանց թիվը։ Սա նշանակում է, որ հասարակական տրանսպորտում ուղևորների հոսքը պետք է մեծանա", - եզրափակել է Ավինյանը։