


Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր գումարը պետբյուջեում ավելացել է մինչև 8 մլրդ 555 մլն մանաթ (ավելի քան 4 մլրդ 280 մլն դոլար): Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ Միլի Մեջլիսում "Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին" օրինագծի երրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Շարիֆովը տեղեկացրել է, որ կառավարության հանձնարարականների արդյունքում ազատվել է շուրջ 159 մլն մանաթ, որոնք կուղղվեն Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդման միջոցառումների լրացուցիչ ֆինանսական ապահովմանը: "Այսպիսով, պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր գումարը, որը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեում, կհասնի 8 մլրդ 555 մլն մանաթի", - ընդգծել է նախարարը:



