Արմինֆո.Դեկտեմբերի 13-ին Ցյուրիխում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականների հետ հայտնվել է F խմբում: Այս խմբի մյուս հավաքականը կորոշվի Պորտուգալիա-Դանիա խաղի փլեյ-օֆֆ-ում։
Մյուս հավաքականները բաշխվել են հետևյալ կերպ:
A ԽՈՒՄԲ. Գերմանիա-Իտալիա խաղի հաղթողը, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Լյուքսեմբուրգ
B ԽՈՒՄԲ. Շվեյցարիա, Շվեդիա, Սլովենիա, Կոսովո
C ԽՈՒՄԲ. Պորտուգալիա-Դանիա խաղում պարտվողը, Հունաստան, Շոտլանդիա, Բելառուս
D ԽՈՒՄԲ. Ֆրանսիա-Խորվաթիա խաղում հաղթողը, Ուկրաինա, Իսլանդիա, Ադրբեջան
E ԽՈՒՄԲ. Իսպանիա-Նիդերլանդներ խաղի հաղթողը, Թուրքիա, Վրաստան, Բուլղարիա
F ԽՈՒՄԲ: Պորտուգալիա-Դանիա խաղի հաղթողը, Հունգարիա, Իռլանդիա, Հայաստան
G ԽՈՒՄԲ. Իսպանիա-Նիդերլանդներ խաղում պարտվողը, Լեհաստան, Ֆինլանդիա, Լիտվա, Մալթա
H ԽՈՒՄԲ. Ավստրիա, Ռումինիա, Բոսնիա, Կիպրոս, Սան Մարինո
I ԽՈՒՄԲ. Գերմանիա-Իտալիա խաղու պարտվողը, Նորվեգիա, Իսրայել, Էստոնիա, Մոլդովա
J ԽՈՒՄԲ. Բելգիա, Ուելս, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Լիխտենշտեյն
K ԽՈՒՄԲ. Անգլիա, Սերբիա, Ալբանիա, Լատվիա, Անդորրա
L ԽՈՒՄԲ. Ֆրանսիա-Խորվաթիա խաղում պարտվողը, Չեխիա, Չեռնոգորիա, Ֆարերյան կղզիներ, Ջիբրալթար:
2026 թվականի աշխարհի առաջնությանը Եվրոպան կներկայացնի 16 հավաքական: Ուղիղ եզրափակիչ փուլ են դուրս գալիս խմբերի 12 հաղթողները, իսկ մնացած 4 ուղեգրերը կխաղարկվեն անցումային խաղերում ՝ երկրորդ տեղը զբաղեցրած 12 թիմերի, ինչպես նաև Ազգերի լիգայի միջոցով հայտնված չորս հավաքականների մասնակցությամբ:
ԱԱ-2026-ի եվրոպական որակավորման խմբային փուլը կտևի 2025թ. մարտից մինչև նոյեմբեր: Անցումային հանդիպումները կկայանան 2026 թվականի մարտի 26-31-ը:
ԱԱ-2026-ի հանդիպումները կկայանան Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի 16 քաղաքներում: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքում՝ 2026 թվականի հուլիսի 19-ին: