Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին Կամո Ցուցուլյանին վերանշանակել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում:
Ցուցուլյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարի 9-ին։
Կամո Կոլյայի Ցուցուլյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 2-ին Իջևան քաղաքում (վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի քաղաքում): 1995 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը, 2009 թվականին ՝ Հայաստանի ոստիկանության ակադեմիան։ Աշխատել է Տավուշի մարզի ՆԳՎ-ում: 28.02.2012-12.06.2013 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի պետ: 27.06.2013 - 29.11.2013 թթ. եղել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ: 29.11.2013 - 19.06.2020 թթ. ' ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ: 19.06.2020 թվականից ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետն է:
2021 թվականի մայիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ցուցուլյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: 2023 թ. հունվարի 9-ին Ցուցուլյանը նշանակվել է ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ: