Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև շարունակվում են բանակցությունները: Ըստ Բաքվի APA գործակալության՝ այդ մասին լրագրողներին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև կան որոշակի խնդիրներ, որոնք բաց են մնում, բայց քննարկվում են աշխատանքային կարգով:
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ երկու երկրների միջև պատերազմի գործոն այլևս չկա: "Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը", - հայտարարել է նա: