Արմինֆո. 2025 թվականին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը կլինի Ապարան քաղաքը։ Գավառից Ապարանին խորհրդանշական բանալու հանձնման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նա նշել է, որ այդ նախաձեռնությունն իրականացվում է 2014 թվականից և միտված է հասարակական կյանքի ակտիվացմանն ու երիտասարդության ներուժի իրացմանը:
Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ կառավարությունը հավանություն է տվել "Երիտասարդական քաղաքականության մասին" օրենքին, նշելով, որ այնուհետև Ազգային ժողովում տեղի կունենան հասարակական լսումներ:
"Ակնկալում ենք, որ օրենքի ընդունումից հետո երիտասարդական կենտրոնների եւ դրանց աշխատակիցների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ եւ նշանակալի՝ ինչպես համայնքների ղեկավարության, այնպես էլ հասարակության համար", - ասել է Մարտիրոսյանը: