Արմինֆո. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած փոփոխության դեպքում պետք է նկատի ունենալ, որ տանգոն երկուսով չեն պարում։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին Երեւանում լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, "Մեժդունարոդնայա անալիտիկա" ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
Նրա խոսքով՝ վեկտորի փոփոխությունը միայն այն չէ, որ Երևանն է դա ուզում։ «Օրինակ, Ֆրանսիայի համար Հայաստանը կարևոր է, նախ և առաջ, ներքաղաքական օրակարգի պատճառով։ Ցանկացած ֆրանսիացի քաղաքական գործիչ, ով այսպես թե այնպես սիրախաղ է անում փոքրիկ քրիստոնյա Հայաստանի հետ, նկատի ունի Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքի ներկայացուցիչների ձայները", - նշել է քաղաքագետը։
Նա հավելել է, որ, եթե Հայաստանում կրակեն, Փարիզում կամ Թուլուզում շատ բան չի փոխվի։ "Ֆրանսիայի համար Կովկասը փազլ է, դուր չեկավ՝ հեռացան, իսկ մենք չենք կարող հեռանալ, դա է մեր տարբերությունը", - ընդգծել է Մարկեդոնովը, միաժամանակ ընդունելով, որ Ֆրանսիան փափուկ ուժ է խաղում՝ շատ ավելի լավ, քան Ռուսաստանը: "Մենք քիչ հրապարակային Էմպատիա ունենք, սիրում ենք հանդես գալ աշակերտին դասախոսություն կարդացող մանկավարժի դիրքերից, իսկ պետք է նաև բարի խոսքեր ասել, որոնք, ճիշտ է, իրական իիինչ-որ բանի չեն վերածվում։ Օրինակ, Այսօր Ռուսաստանում շատ հայեր են աշխատում, որոնք գումար են փոխանցում հայրենիք", - հիշեցրել է քաղաքագետը։
Մարկեդոնովն ընդգծել է, որ մինչև 2020 թվականը Հարավային Կովկասի տարածաշրջանն իրենից ներկայացնում էր Ռուսաստանի և Արևմուտքի իրավիճակային մրցակցային համագործակցություն: Վրաստանի դեպքում, օրինակ, Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի հարցում լիակատար տարաձայնություններ կային, իսկ ղարաբաղյան ուղղությամբ կողմերը միասին էին աշխատում։ Նույնիսկ 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի և Արևմուտքի դիրքերն ավելի մոտ էին, քան, ասենք, Թուրքիայի և Արևմուտքի դիրքերը։ "2022 թվականից հետո այդ նրբությունները երկրորդ պլան մղվեցին ։ Դեռ 3-4 տարի առաջ Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունն ընկալվում էր որպես թույլատրելի փոխգործակցություն, հիմա դա արդեն այդպես չի ընկալվում ։ Մենք խնդիր ունենք մեր ընկալումների, այլ ոչ թե, պարզապես, արձանագրումների հետ կապված։ Հայ-ռուսական հարաբերություններում հետաքրքիր էվոլյուցիա է նկատվում։ Նիկոլ Փաշինյանը մինչ ընդդիմադիր լինելը քննադատում էր եվրասիական ինտեգրումը։ Խոսելով ռազմական անվտանգության մասին՝ այստեղ նրա համար հարցեր չկային։ Հետո, դառնալով վարչապետ, հայ-ռուսական հարաբերություններում բարդ զիգզագներից հետո նա փոխեց մոտեցումները, հայտարարելով, որ տնտեսության առումով հարցեր չկան, այստեղ ամեն ինչ հասկանալի է, իսկ ռազմաքաղաքական ոլորտը՝ մի կողմ։ Մինչդեռ, ռազմաքաղաքական ոլորտը ծայրամասում չէ, այն, պարզապես, չի զարգանում այնպես, ինչպես մենք կցանկանայինք Ռուսաստանում ։ Բայց դա չի նշանակում, որ այն չկա", - եզրափակել է Մարկեդոնովը։