Արմինֆո. Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա ։ Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ։
"Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։ Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կստեղծի նոր հնարավորություններ", - հայտարարել Է նախարարը։
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այդ գործընթացում։ "Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքով՝ առանց միջնորդների", - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը: Ֆիդանն անդրադարձել է և Վրաստանի իրավիճակին՝ ափսոսանք հայտնելով այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։ Նրա խոսքով ՝ երրորդ կողմի միջամտությունը կարող է նաև հանգեցնել Վրաստանում իրավիճակի բարդացման։