Արմինֆո. Երևանում այս տարի, ընդհանուր առմամբ, նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ՝ 460-ը արդեն տեղադրված է: Այդ մասին հաղորդում է Երեւանի քաղաքապետարանը:
Բնակիչների անվտանգության ու հարմարավետության ապահովմանն ուղղված կարևորագույն այս ծրագրի համար համայնքային բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել:
Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել ։
Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։