Արմինֆո. Ընթացիկ տարվա դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են հայկական ծագում ունեցող անձանց, որոնց մասին տեղեկացրել է ադրբեջանական կողմը, և ովքեր պատանդ են պահվում ադրբեջանական իշխանությունների կողմից:
Ինչպես հաղորդել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան, "առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց հետ, եւ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապի համար":
"Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ժամանակ գնահատում է կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն ստեղծում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ շարունակելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն ՝ այցերի վերաբերյալ դիտարկումներն ու հանձնարարականները տրամադրվում են բացառապես կաալանաավորող կողմից", - ըստ APA-ի՝ ասվում է Հուսեյնովայի հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը։