Արմինֆո. Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական տեղաշարժերը հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքման, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր կողմերի շահերին: Այդ մասին ասվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ։
Ինչպես նշում է «Անադոլու»-ն, ԱԱԽ նիստում քննարկվել է Ուկրաինայի շուրջ վերջին իրավիճակը, դիտարկվել է միջազգային գործընթացների հնարավոր ազդեցությունը խնդրի լուծման ընթացքի վրա: ԱԱԽ անդամները կարևորել են պատերազմի սրման միտումների կանխարգելումը, ինչպես նաև անհապաղ հրադադարի և արդար խաղաղության ձեռք բերումը: Դիտարկվել են նաև վերջին զարգացումները Սիրիայում և Գազայի հատվածում։