Արմինֆո. Հայկական կողմը համաձայնություն է տվել Մալթայում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը, հաղորդում է ՀՀ Հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով ՀՀ ԱԳՆ-ին:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Մալթայում ընթացող ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպում նախատեսված չէ:
Մինչդեռ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով ոմն դիվանագիտական աղբյուրի, հաղորդել են, թե, իբր, Բաքուն հրաժարվել է հանդիպումից, քանի որ պետքարտուղար Բլինքենը ձգտում է միջնորդ դառնալ այդ հանդիպման կազմակերպման գործում: