Արմինֆո. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի սուվերեն որոշում է անվանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու նրա ցանկությունը, ոչ ոք Երևանի համար կազմակերպության դռները չի փակում։
"ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այդ խոսակցությունները։ Հայաստանի վարչապետը խորհրդարանում այս թեմայով շատ է խոսել, դատողություններ արել։ Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրում։ Բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում ՀԱՊԿ-ին անդամակցության առավելագույնս օգտագործումը։ Եթե որոշում կայացվի, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված գործի, դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը", - ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է Լավրովը ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից հետո։
"Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում, և չեն պատրաստվում ձեռնարկել", - ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: