Արմինֆո. Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը հոկտեմբերի 4-ին նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ Աղազարյանը վաղ առավոտից տեղեկացված է եղել առաջիկա նիստի մասին, սակայն այսօր Ազգային ժողովի ամբիոնից ինքն է հայտարարել խմբակցությունից դուրս գալու մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչությունը պատգամավորին հեռացրել էր իր շարքերից ՝ "պետական և կուսակցական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ինչպես նաև էթիկայի նորմերի կոպիտ խախտումների համար" ձևակերպմամբ:
Մեկնաբանելով այս ձևակերպումը՝ Կոնջարյանը նշել է, որ Աղազարյանը խորհրդարանի նիստերում և նեղ շրջանակում արտահայտվել է ազգային անվտանգության հետ կապված հարցերի շուրջ ՝ դրանով իսկ խախտելով "Պետական գաղտնիքի մասին" օրենքի դրույթները: Որպես պատգամավոր ունենալով գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու իրավունք ՝ Աղազարյանը բարձրաձայնել է այդ տեղեկությունները։ Կոնջորյանը հրաժարվել է նշել կոնկրետ օրինակներ, բայց նկատել է, որ Աղազարյանի այդ արտահայտությունների մի մասը հայտնվել է մամուլում: Բացի այդ, խմբակցության ղեկավարի ասելով, հաշվի առնելով փաստաթղթերի գաղտնիությունը, ինքը մի շարք օրինակներ հնչեցնելու իրավունք չունի: Խմբակցության ղեկավարը չի բացառել, որ այդ հարցով կզբաղվեն իրավապահ մարմինները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում հույս էր հայտնել, որ պատգամավորը ականջալուր կլինի պատգամավորական մանդատը վայր դնելու իր կոչին, ինչը, սակայն, Աղազարյանի կողմից չէր հետևել: Փաշինյանը հիշեցրել էր, որ խորհրդարանականը ներգրավված է եղել Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ կապված սկանդալում: