Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ի լիագումար նիստում հավանություն է տվել երկրի անցմանն էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի՝ համապատասխան փոփոխություններ կատարելով Աշխատանքային օրենսգրքում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ անցումը նախատեսվում է իրականացնել փուլերով. 2025 թվականի հունվարի 1-ից՝ կամավոր հիմունքներով, և 2026 թվականի հունվարի 1 - ից՝ պարտադիր հիմունքներով: Նախատեսվում է, որ գործատուն աշխատողների հետ պայմանագրեր կկնքի բացառապես էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ: Էլեկտրոնային համակարգը պետք է մշակի Պետական եկամուտների կոմիտեն, իսկ դրան հասանելիություն պետք է ստանան Հարկային տեսչությունը, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, ինչպես նաև Միգրացիոն ծառայությունը: Այս համատեքստում Հայաստանը կարող է դառնալ առաջին երկիրը, որն ամբողջությամբ կներդնի այս համակարգը։