Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով նախօրեին հեռացվել էր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շարքերից, հայտարարել է թե ԱԺ հաշվիչ հանձնաժողովից, թե կառավարող խմբակցությունից դուրս գալու մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 4-ին՝ խորհրդարանի ամբիոնից։
Նրա ասելով ՝ վերջին շրջանում իր հասցեին հնչած ոչ բոլոր հայտարարություններն ու գնահատականներն են համապատասխան արձագանք ստանալու, բայց այն պատասխաններին, որոնք, այնուամենայնիվ, կհնչեն, հայելային պատասխան կտրվի:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, իր հերթին, դիմել է ԱԺ քարտուղարությանը՝ հանձնարարելով ապահովել Աղազարյանի հեռացումը կառավարող խմբակցության շարքերից:
Նշենք, որ երեկ կուսակցության Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվել էր, որ քաղաքական ուժի վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվել է կուսակցության շարքերից ՝ պետական և կուսակցական նշանակության գաղտնի տեղեկատվության արտահոսքի, ինչպես նաև էթիկայի նորմերի կոպիտ խախտումների համար:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀՀ հարցազրույցում հույս էր հայտնել, որ պատգամավորն ականջալուր կլինի պատգամավորական մանդատը վայր դնելու իր կոչին, ինչը, սակայն, Աղազարյանի կողմից չհետևեց: Փաշինյանը հիշեցրել էր, որ խորհրդարանականը ներգրավված է եղել Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ կապված սկանդալում: