Արմինֆո. Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Աթալը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Մուրադ Փափազյանին:
Ինչպես ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ինքը՝ Փափազյանը, շքանշանը նրան շնորհվել է ավելի քան 40 տարվա գործունեության համար ՝ ի նպաստ հայ - ֆրանսիական հարաբերությունների։
Պատվո լեգեոնի շքանշանը սահմանել է Նապոլեոն Բոնապարտը՝ 1802 թվականին։ Շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի զարգացման համար տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցած մարդիկ ։
Ըստ լրատվամիջոցների՝ միջոցառմանը ներկա են եղել շուրջ 300 հյուրեր, այդ թվում ՝ բազմաթիվ քաղաքական գործիչներ, գործարարներ եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ՀՅԴ բյուրոյի անդամ է և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ: Փափազյանը դատարանի միջոցով փորձում է վիճարկել դեռևս 2023 թվականին ՀՀ մուտք գործելու ՀՀ իշխանությունների արգելքը։