Արմինֆո. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին հայտարարել է իր հրաժարականի մասին:
"Ծանր սրտով հայտարարում եմ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունից հեռանալու մասին։ Առողջական խնդիրները, որոնց մասին 2023 թվականին ես հիշատակել եմ ԱՄՆ Սենատում կայացած լսումների ժամանակ, ցավոք, պահպանվում են", - ասվում է դեսպանի հայտարարության մեջ, որը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։