Arminfo.info


 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2024 14:15
Նաիրա Բադալյան

Մեր կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ կարգավիճակի հաղթահարումն է. Փաշինյան

Մեր կառավարության մեծագույն առաքելությունը ազգ-նահատակ կարգավիճակի հաղթահարումն է. Փաշինյան

Արմինֆո եր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Դեկտեմբերի 3-ին նման պնդմամբ է հանդես եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։

Կառավարության հաղորդագրության համաձայն, Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պետական բյուջեի շահագրգիռ և հետաքրքիր քննարկումների համար: «Եվ ուզում եմ բյուջեին մի այլ տեսակետից կրկին նայել, որի առաջարկն արել եմ նաև հանձնաժողովների մակարդակում քննարկումների ժամանակ: Ըստ էության, գաղափարը հետևյալն է, որ մենք պետական բյուջեն քննարկելիս ևս մեկ անգամ արձանագրենք, որ բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է: Չեմ հոգնի կրկնել՝ բերելով հետևյալ զուգահեռը և համեմատությունը: Կառավարությունը բաղկացած է 14 անդամից: Ինչո՞վ են ՀՀ Կառավարության անդամ հանդիսացող 14 անդամները տարբերվում ՀՀ քաղաքացի հանդիսացող ուրիշ ցանկացած 14 մարդուց, որովհետև Հայաստանում կարելի է տասնյակ հազարավոր 14 հոգանոց ցուցակ կազմել:

 

Կառավարությունը տարբերվում է մյուս 14 անձանցից միայն մի բանով, որ այդ 14 անձինք կառավարում են երկրում ամենամեծ ֆինանսական ռեսուրսները և ամենամեծ ֆինանսական միջոցը, որը ՀՀ-ի պետական բյուջեն է: Եվ ես կուզենայի, որ մենք պետական բյուջեին հենց այս տրամաբանությամբ նայենք:

Իհարկե, խոսքիս վերջում կփորձեմ նաև հակառակ տրամաբանության մեջ նայել, որովհետև, այո պետություն, պետականություն, անկախություն, ինքնիշխանություն ասելով՝ առաջիններից մեկը պետք է հասկանալ պետական բյուջե, բայց նաև պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Ուզում եմ դարձյալ կրկնել, որ ՀՀ-ում չկա նույնիսկ մի մարդ, որի անձնական կարիքների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում: Բացարձակապես չկա այդպիսի մարդ, ՀՀ-ում չկա մի մարդ, ընդ որում՝ ՀՀ ոչ միայն քաղաքացի և բնակվող, այլև ՀՀ քաղաքացի չհանդիսացող և ՀՀ-ում բնակվող գեթ մի մարդ չկա, ում անձնական կարիքները հոգալու համար ՀՀ պետական բյուջեից չի ծախսվում կոնկրետ գումար: Հետևաբար, ՀՀ պետական բյուջեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է: Եվ, հետևաբար, մենք բոլորս պետք է այս ընկալումն ավելի ու ավելի խորացնենք, որ ՀՀ պետական բյուջեն նաև մյուս կողմից մեր բոլորիս հավաքական ընտանեկան բյուջեն է, և սա պետության և պետականության կարևորագույն ատրիբուտ և հատկանիշ է:

 

Այս համատեքստում, ես ուզում եմ որոշ տպավորություններ և մտքեր կիսել ձեզ հետ, որը կարող է թվալ, թե կապ չունի պետական բյուջեի հետ, բայց իմ կարծիքով՝ շատ ուղիղ կապ ունի, առնվազն՝ պետության և պետականության հետ: Ես բազմիցս եմ այս հարցը առաջադրել և նաև հրապարակային խոսել եմ այդ մասին, որ շատ կարևոր է մեզ համար, մանավանդ մեր առաջադրած խնդրի համատեքստում, ազգային անվտանգության ռազմավարական խնդրի համատեքստում, ո՞րն է ՀՀ պետականության հարատևությունը, շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհն ընկալում մեզ: Սա կարող է թվալ շատ պարզ հարց, բայց ինքն ունի շատ կարևոր շերտեր և նրբություններ:

Երբ վերջերս փորձում էի ամփոփել վերջին 6,5 տարվա ընթացքում իմ ունեցած տպավորությունները, ես գալիս եմ մի հետևյալ անխուսափելի եզրակացության. մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ: Եվ սա իմ ստացած հիմնավոր տպավորությունների, շատ եմ մտածել այդ մասին, արգասիքն է: Եվ, ընդհանուր առմամբ, այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է, որ մեր Կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք:

Ընդհանրապես պիտի ասեմ, որ մեր իրականության մեջ այս օրակարգը նոր չէ՝ անկախ նրանից ինչքան է դա ձևակերպված եղել և ինչքան ձևակերպված չի եղել: Եվ մեր միջին վիճակագրական արձագանքն այս իրադրությանը եղել է և ինչ-որ առումով որոշ ժամանակ շարունակում է, շարունակել է մնալ հետևյալը, որ ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Բայց պիտի նաև արձանագրեմ, որ համոզված չեմ առնվազն, որ սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է, որովհետև իմ մտորումները և մտածումները բերում են այն եզրակացության, որ ազգ բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է:

Մենք ընդհանրապես շատ ենք խոսել և շարունակում ենք խոսել այն մասին, թե ինչպիսին պետք լինի բանակի կամ ազգ-բանակի, կամ պետության-բանակի մեր ընկալումը, բայց էլի ուզում եմ ընդգծել, որ ազգ-բանակ ընկալումը ազգ-նահատակ ընկալման շարունակությունն է և բխում է նրանից, որովհետև եթե դու դիրքավորվում ես որպես ազգ-բանակ, անխուսափելիորեն քո դեմ գեներացնում ես այլ բանակներ:

Մենք շատ խոսում ենք նրա մասին, որ մենք պետք է ունենանք ուժեղ բանակ, և սա ճիշտ օրակարգ է, և մենք պետք է շարունակենք այս օրակարգի իրագործումը: Բայց նորից ուզում եմ մենք մեզ հարց տանք՝ իսկ մենք ինչքա՞ն և ո՞ւմից ուժեղ բանակ ենք ուզում ունենալ, որովհետև ինչպես այս ամբիոնից առիթ ունեցել եմ ասելու, պիտի այս հարցում մենք շատ հստակ կողմնորոշվենք և ուղիղ և անկեղծ ուղերձներ փոխանակենք ու կիսենք մեր ժողովրդի հետ:

Ուժեղ ո՞ւմից: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ երկրների օրինակներ բերել, բայց այդ հարցին մենք պետք է պատասխանենք, իսկ քանի՞ համադրված բանակներից մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Լավ, մենք կարող ենք խնդիր դնել, որ կարող ենք և պիտի ունենանք մի երկրի բանակից ավելի ուժեղ բանակ, իսկ եթե երկու երկրների հետ է մեր խնդիրը, շատ լավ, կարող ենք խնդիր դնել, որ երկու երկրների, այդպես կոչված՝ թշնամի երկրների բանակներից ավելի ուժեղ բանակ ունենանք: Շատ լավ, իսկ եթե պարզվի, որ երեք երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ չորս երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի, որ հինգ երկրի հետ է մեր խնդիրը, իսկ եթե պարզվի մեր խնդիրը ոչ միայն մեր թշնամիների հետ է, այլ նաև մեր բարեկամների հետ է, մենք ումի՞ց ինչքա՞ն ուժեղ բանակ պետք է ունենանք: Այսինքն՝ սա մի խնդիր է, որին մենք պետք է արձագանքենք և պետք է պատասխանենք, բայց ես ինչի՞ համար եմ սա ասում, ես սա ասում եմ, այդ թվում՝ վերլուծելով մեր մոտեցումները, այդ թվում՝ մեր սխալները, որոնց ես ավելի ուշ կանդրադառնամ, բայց ես չեմ ուզում մենք փակուղի մտնենք, ես ուզում եմ նաև լուծում առաջարկել:

 

Ես ասում եմ, որ ազգ-նահատակ, ազգ-բանակ բանաձևերը հաղթահարելու համար մեզ պետք է որդեգրել մեկ այլ՝ բոլորովին ուրիշ տրամաբանություն, պարզապես պետության տրամաբանությունը, որը գործում է միայն ու միայն, բացառապես սեփական շահերին համապատասխան: Այսինքն՝ պետությունն ունի կոնկրետ տարածք, պատասխանատվության կոնկրետ գոտի, միջազգայնորեն ճանաչված կոնկրետ տարածք և գործում է միայն ու միայն այդ տարածքի, միայն ու միայն, հասկանո՞ւմ եք, միայն ու միայն, այդ սեփական պատասխանատվության տարածքի շահերին համապատասխան:

 

Իսկ որո՞նք են այդ շահերը. նախկինում ես սրան անդրադառնալու առիթ ունեցել եմ՝ կիսելու համար իմ համոզմունքը, որ այդ շահը տնտեսական զարգացումն է կամ զարգացումը: Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը պետք է գործի միայն ու միայն սեփական տնտեսական զարգացման շահերին համապատասխան, որն, իմիջիայլոց պարզ թեմա չէ, տասնյակ շերտեր ունի՝ արտաքին քաղաքական, ներքաղաքական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, որովհետև ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև եթե ոմանց կթվա այս հարցը ես պրիմիտիվացնում եմ, ընդհակառակը, ես հարցն ավելի բարդացնում եմ, որովհետև սա շատ բարդ մոտեցում է, և երկրորդը՝ պետք է պետությունն ինքն իրեն սահմանափակի միջազգային հարաբերությունների հռչակված և ընդունված կանոններով և օրենքներով:

Ես սա ասում եմ, հատկապես հիմա, երբ թվում է, թե միջազգային հաստատված բոլոր օրենքները և կանոններն ամեն տեղ ոտնահարում են, ով, որտեղ և ինչպես ուզի: Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մենք մեր պրոբլեմներին պետք է ասիմետրիկ ռեակցիա տանք: Իմ կարծիքով՝ հենց սա է ասիմետրիկ ռեակցիան, երբ բոլորը բոլոր հնարավոր տեղերում խախտում են միջազգային հարաբերությունների ընդունված կանոնները, մենք պետք է դիրքավորվենք՝ որպես մի պետություն, որն ինքն իրեն հռչակում է և ինքն իրեն սահմանափակում է միջազգային հանրահռչակված, ընդունված կանոններով գործելուն համապատասխան:

Բայց ես չեմ ուզում այստեղ միտքը կիսատ թողնել և ուզում եմ վերադառնալ բանակին: Այս պայմանների առկայությամբ է, որ բանակը, մեր մտածած ուժեղ և մարտունակ բանակը կարող է լինել էֆեկտիվ: Սա նշանակում է՝ ստեղծել անվտանգային մի համակարգ, որի, ինչպես ասել եմ, առաջին գծում բանակը չէ: Բանակից առաջ կան բուֆերներ, որո՞նք են այդ բուֆերները, օրինակ՝ տնտեսական փոխկախվածությունները, որից առաջ կա ուրիշ բուֆեր, ո՞րն է այդ բուֆերը՝ միջազգային կանոնները, որի ոտնահարումներից այսօր բողոքում են բոլորը և ամենուր, բայց եթե բոլորը և ամենուր բողոքում են դրա ոտնահարումներից, նշանակում է՝ այդ կանոններին հավատարիմ լինելը, այդ հավատարիմ պահպանելը դրական գործելակերպ է, և այդ դրական գործելակերպը ձևավորում է ևս մի բուֆեր բանակից առաջ, հիշում եք, ես խոսում էի մեր այն զինվորից առաջ, որի ուսերին մենք ինչ բեռ ասես դնում ենք:

Եվ այս պայմաններում է, որ ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել լեգիտիմ, ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է լինել արդարացված և ուժեղ բանակ ունենալու օրակարգը կարող է ապահովել անվտանգություն անվտանգության շղթայի մեջ որպես մի և հերթական օղակ:

Ընդհանրապես, այս դահլիճում և մեր հասարակության մեջ արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման: Կարծում եմ, որ մենք այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության: Գիտեք, 90-ականների սկզբից մենք անընդհատ խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, արտագաղթ և արտագաղթի համար բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացրած սոցիալական անարդարությունները, իրավական անարդարությունները, ենթակառուցվածքների վատ վիճակը, բիզնես միջավայրը և այդպես շարունակ, և բոլորը ճշմարիտ են: Բայց նաև թույլ տվեք կիսել ձեզ հետ իմ տպավորությունը, որ մինչև հիմա մեր թվարկած պատճառները, բոլորը լինելով ճշմարիտ, որոնց մասին ընդունված է հրապարակայնորեն խոսել, և ոչ մի սահմանափակում չկա, այդ բոլորը, այո, պատճառներ են, բայց դրանք պատճառների 10, 15, մաքսիմում՝ 20 տոկոսն են», - ընդգծել է Հայաստանի վարչապետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կաԲայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կա
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը ԳյումրիումՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը Գյումրիում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնելԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցՀայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց
Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների "գաղտնի պայմանավորվածությունների" մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Դաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքումԴաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքում
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման