Արմինֆո. Երևանում քաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների վարորդները դեկտեմբերի 3-ի առավոտից աշխատանքի դուրս չեն եկել:
Ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը միայն "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի վարորդների մասին է, որոնք գործադուլ հայտարարելով պահանջում են աշխատավարձի բարձրացում: Վաղ առավոտից քաղաքի կանգառներում նկատվում են աշխատանքի շտապող քաղաքացիների կուտակումներ։ Քաղաքային երթուղիները սպասարկում են միայն Hyundai-ի վարորդները, որոնք ուղևորներին տեղափոխում են ծանրաբեռնված: Գերբեռնված ռեժիմով է աշխատում նաև մետրոպոլիտենը։
Երևանի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղյակ են առկա խնդրի մասին, և առաջիկայում կհետևի Երևանի քաղաքապետարանի համապատասխան հայտարարություն: