Արմինֆո. Երկրի գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 8-ին, ժամը 20:00-ին: Այդ մասին դեկտեմբերի 2-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Այդ առնչությամբ նա քաղաքացիներին կոչ է արել հանդիսավոր արարողությունից 20 րոպե առաջ լինել Հանրապետության հրապարակում։
Ներկայացնելով ամանորյա ծրագիրը՝ Գրիգրյանը հաղորդել է, որ, ավանդույթի համաձայն, կկազմակերպվի սուրբծննդյան տոնավաճառ, որի շրջանակում նախատեսված է նաև համերգային ծրագիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ Գրիգորյանը պատմել էր, որ Երևանի ամանորյա զարդարանքն արժեցել է 549.7 մլն դրամ, ինչը 12.3% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: