Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Ռուստամ Մուրադովը նշանակվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնում: Այդ մասին հաղորդում է ՌԲԿ-ը՝ վկայակոչելով կադրային նշանակումներին ծանոթ աղբյուր:
2014 թվականից ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը գեներալ Օլեգ Սալյուկովն է։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Մուրադովի նշանակման մասին պաշտոնապես չի հայտարարել։
Հիշեցնենք, որ Մուրադովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիս։ Ավելի վաղ Մուրադովը "Վոստոկ" զորքերի խմբավորման հրամանատարն էր՝ Ուկրաինայում ռազմական գործողության գոտում, հաղորդել էր Պաշտպանության նախարարությունը՝ 2022 թվականի հուլիսին։ 2022 թվականի հոկտեմբերից ղեկավարել է Արևելյան ռազմական օկրուգի զորքերի միացյալ ռազմավարական հրամանատարությունը։ Նա ունի Ռուսաստանի հերոսի կոչում, "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" IV և III աստիճանի շքանշաններ, ինչպես նաև Արիության շքանշան: 2022 թվականի փետրվարի վերջին Մուրադովը հայտնվել Է Եվրամիության պատժամիջոցների տակ։