Արմինֆո.ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել "Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին" որոշման մեջ: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի draft.am կայքում:
ՀՀ ներքին գործերի նախարարության մշակած փոփոխությունների նախագծի համաձայն, կսահմանվի ոչ միայն վնասի գնահատման, այլև հատուցման կարգը: Մասնավորապես, լրացուցիչ կհստակեցվեն արտակարգ իրավիճակների հետևանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման մոտեցումները, ինչը թույլ կտա կանոնակարգել փոխհատուցման մեխանիզմները, որոնք կդառնան հասկանալի և կիրառելի:
Նախագծով նախատեսվում է գույքային և գյուղատնտեսական վնասների գնահատման պարզեցում:
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով "Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին" օրենքի պահանջները, քանի որ գործող օրենքը չի ներառում փոխհատուցման հետ կապված հարցեր, որոնք կդառնան ավելի արդյունավետ և արդարացի: