Արմինֆո. Արկադի Տոնոյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ: Նշանակման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Արկադիա Տոնոյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-ից նշանակել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Նյու Դելի)", - ասվում է վարչապետի որոշման մեջ:
Նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում Հնդկաստանը դարձել է Հայաստանին սպառազինության հիմնական մատակարարներից մեկը: