Արմինֆո. ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումով դատարան ներկայացված գործի քննությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նախատեսվում էր բողոքարկել 2024 թվականի հունիսին խորհրդարանի կողմից ընդունված "Կուտակային կենսաթոշակների մասին" օրենքում փոփոխությունը, որով արցախցիների կուտակումները, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, ավտոմատ կերպով տեղափոխվում են ՀՀ կուտակային համակարգ։ Դատարան դիմելու առարկան այդ օրենսդրական փոփոխությունների համապատասխանությունն է սեփականության իրավունքին։