Արմինֆո.Ցավոք, Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանն առնչվող իրավիճակը չի փոխվել. մենք սպասում ենք հայկական կողմի հաստատմանը: Այդ մասին նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա ասելով՝ ռուսական կողմը գլխավոր հյուպատոսի համար էկզեկվատուրա է խնդրել։ «Մենք սպասում ենք պատասխանի: Ինչու և որոնք են մեզ համապատասխան պատասխան նյութեր չուղարկելու պատճառները, սա արդեն հարց է ոչ թե մեզ, այլ՝ Երևանին", - ասել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2023 թվականի ամռանը ։ Ինչպես հաղորդել էր Հայաստանում ՌԴ դեսպանատունը, գլխավոր հյուպատոսությունը պետք է իր ներդրումն ունենա հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում, ինչպես նաև նպաստի մշակութային-հումանիտար, առևտրատնտեսական և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: